HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժառանգություն» կուսակցության գնահատականը կառավարության 2010 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ

Նոյեմբերի 12-ին «Ժառանգություն» խմբակցությունը, առաջնորդվելով  «ԱԺ կանոնակարգ» օրենքի 83-րդ հոդվածի պահանջներով, ՀՀ ԱԺ աշխատակազմ ներկայացրեց  «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ իրենց առաջարկությունները: Հեղինակների թվով 56 առաջարկությունները, որոնց ձեւավորման գործում ակտիվ մասնակցություն են ցուցաբերել հասարակական կազմակերպությունները, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները (համայնքապետեր, գյուղապետեր) եւ քաղաքացիները, վերաբերվում են սոցիալ-տնտեսական, կրթության, գիտության, առողջապահության` հաշմանդամների, անապահով խմբերի, մոր եւ մանկան առողջության պահպանմանն ու բարելավմանը, տարածքային համաչափ զարգացմանը, փորք եւ միջին ձեռնարկատիրության, ավանդների վերադարձման, ինչպես նաեւ` Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության եւ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչմանն առնչվող հիմնախնդիրներին: «Ժառանգություն» կուսակցությունն ու համանուն խմբակցությունն անընդունելի եւ անհեռանկարային են համարում պետության կարեւորագույն ֆինանսական փաստաթղթի այսօրինակ նախագիծը, որը միտված չէ հակաճգնաժամային քաղաքականության իրականացմանը: Հայաստանի Հանրապետության 2010 թվականի  դեֆոլտային պետական բյուջեում գերակշռում են պետական պարտքի բեռը, հանքագործական արդյունաբերության արտադրության եւ տնտեսության ենթակառուցվածքներում շինարարության եւ սպասարկման ոլորտի ծավալների գերակայությունը: 2010 թվականի պետական բյուջեն սպասրկում է չինովնիկներին, օլիգա-մենաշնորհային արատավոր համակարգին եւ արտահայտում է իշխանությունների անկարողությունը` ստվերային տնտեսությունը եւ հատկապես խոշոր բիզնեսը հարկման դաշտ բերելուն, չի նպաստում Հայաստանի Հանրապետության տնտեսության ճյուղերի զարգացմանը, մասնավորապես` արդյունաբերության, ՓՄՁ-ի եւ ագրարային հատվածի, ինչպես նաեւ` գյուղմթերքների իրացման եւ վերամշակման ոլորտների գործունեության արդյունավետության բարձրացմանը, որն անհնարին է դարձնում դիֆերսիֆիկացված արտադրության զարգացումը: Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի դեֆիցիտը 4,5 անգամ գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշներից: Այն  անկարող է ապահովել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ բնակչության սոցիալական հիմնախնդիրների լուծումը, ինչպես նաեւ` աղքատների եւ խոցելի խմբերի կենսամակարդակի բարելավումը: «Ժառանգություն» խմբակցությունը խորապես անհանգստացած է կառավարության կողմից ներկայացված 2010 թվականի պետական բյուջեի բացասական եւ ԱՆԿՈՒՄԱՅԻՆ բնույթով եւ Հայաստանի Հանրապետության առջեւ ծառացած մարտահրավերների լուծման` իշխանությունների դիմակայելու անունակությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter