HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մամուլի տեսություն

pressՉեն կասկածում «Հայկական ժամանակին» տված հարցազրույցում Սարիբեկ Սուքիասյանը, ով ներկայումս համակարգում է «Սիլ» կոնցեռնի գործունեությունը, հայտարարել է, որ Եվրոպայի մարդու իրավունքների դատարանում իրենց հաղթանակը կասկածից վեր է: Haykakan-JamanakՀիշեցնենք, որ Սուքիասյանների ընտանիքը և «Բջնի» հանքային ջրերի գործարանը այս տարվա օգոստոսին դիմել էին Եվրադատարան` «Բջնիի» դեմ իրականացված արշավանքի արդյունքում իրենց հասցված նյութական և բարոյական վնասը փոխհատուցելու հայցով: Հայցի ծավալը կազմում է ավելի քան 300 միլիոն դոլար: Սարիբեկ Սուքիասյանը նաև դավաճանություն է համարել որոշ պաշտոնատար անձանց կողմից իրականացվող ապօրինությունները, քանի որ դրանց արդյունքում օտարերկրյա ներդրողները խուսափում են ներդրումներ անել Հայաստանում: Azg-oratertՈ՞վ է գերհարստանալու խոզի գրիպի հաշվին Հայաստանում խոզի գրիպով վարակվածների թիվը հասել է 11-ի: Մինչդեռ բնակչությունը դեղատներից տարել է ողջ «Տամիֆլյուն», այն էլ ոչ թե միջին` տանելի գներով, այլ համարյա եռակի թանկ` 15-18 հազար դրամով: Երեկ այդ առթիվ անգամ մտահոգություն է հայտնել առողջապահության փոխնախարար Հայկ Դարբինյանը, որը նշել է, թե դեղորայք ներկրող ընկերություններին հրահանգվել է զսպել խոզի գրիպի դեմ օգտագործվող դեղերի և այլ պարագաների գնաճը: Սակայն երևում է, հանգամանքն օգտագործելով, կատաղի փողեր վաստակելու գայթակղությանը դեղի բիզնեսով զբաղվող մեր գործարարները չեն կարող դիմանալ. խոզի գրիպ կա-չկա, սովորական գրի՞պ է, թե՞ արհեստական խուճապն էլ իր դերն ունի` չգիտենք, բայց որ շատ մեծ փողեր կարելի է վաստակել արհեստական գնաճի պարագայում` ակնհայտ է: AravotՏեր-Պետրոսյանի ելույթը կոնգրեսականներն էլ են քննարկելու Հայ ազգային կոնգրեսին մաս կազմող «Հայ կամավորականների միություն» նախաձեռնության համահիմնադիր Ժիրայր Սեֆիլյանն առայժմ ձեռնպահ է մնում նոյեմբերի 11-ին ՀԱԿ ակտիվի ժողովում հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը մեկնաբանելուց: Նրա փոխանցմամբ` այդ ելույթն առաջիկայում քննարկվելու է ինչպես «կամավորականների», այնպես էլ «Սարդարապատ» շարժման ակտիվի ժողովներում: Հիշեցնենք, որ հայ-թուրքական արձանագրությունների շուրջ տեսակետների տարբերությունն էր պատճառը, որ նախաձեռնությունը` ի դեմս Ժիրայր Սեֆիլյանի, այս հարցում իրեն տարանջատել է ՀԱԿ-ին մաս կազմող և արձանագրությունների դեմ ավելի զուսպ հայտարարություններ անող ուժերից: «Ազգային միաբանության» դրածոն «Ես «Ազգային միաբանության» դրածոն եմ. այդ կուսակցությունն է ինձ առաջադրել, և ես միանձնյա չեմ կարող որոշումներ կայացնել: Հետո` մենք դեռ առաջադրվել ենք, դեռ թեկնածուներ չենք, կգրանցվենք` բոլոր հարցերին կպատասխանենք»,- ասում է թիվ 10 ընտրատարածքում ԱՄ-ից որպես պատգամավորի թեկնածու առաջադրված Արա Սիմոնյանը: Hraparak«Ցույց կտանք, որև իշխանական պրոյեկտ չենք» Երեկ 10-րդ ընտրատարածքի ԱԺ պատգամավորության թեկնածու Վովա Կոստանյանը հետաքրքիր առաջարկով է հանդես եկել` ուղղված այս տարածքի մյուս թեկնածուներին: «Առաջարկում եմ միասնաբար հանել թեկնածությունները, որպեսզի հավելյալ հնարավորություն ստեղծվի Նիկոլ Փաշինյանի` 10-րդ ընտրատարածքում լրացուցիչ ընտրություններին մասնակցելու համար, որպեսզի որևէ մեկը չասի, թե մենք ընտրություններին մեր մասնակցությամբ մասնակցում ենք Նիկոլի դեմ իրականացվող քաղաքական հաշվեհարդարին: Եթե մենք ճշմարտությունն ենք ասել, չենք խաբել ժողովրդին, չենք փորձել ընդդիմության հաշվին դիվիդենտներ շահել, եթե իրականում մտահոգված ենք Հայաստանում ընդդիմության առաջխաղացման հնարավորությամբ, եթե իսկապես ողջունում ենք Նիկոլի առաջադրումը և կարևորում նրա մասնակցությունը ընտրապայքարին, պիտի միասնաբար ինքնաբացարկ հայտարարենք: Սրանով մենք նաև ցույց կտանք, որ մեզանից որևէ մեկն «իշխանական պրոյեկտ» չի, կեղծ ձևով չի ներկայանում ժողովրդին»: Chorrord-ishxanutyunԱյնուամենայնիվ, շանսեր կան Թիվ 8 ընտրատարածքում պատգամավորի միակ թեկնածու Կորյուն Նահապետյանը հայտարարել է, թե ինքն իսկապես Սամվել Ալեքսանյանի հետ կապի մեջ է, և առաջիկա ընտրություններում էլ ակնկալում է նրա աջակցությունը: «ՉԻ» - Կորյուն Նահապետյանը երևի դեռ չի հասկացել, որ հենց Սամվել Ալեքսանյանի «աջակցության» շնորհիվ է, որ ինքն այդ ընտրատարածքում միակ թեկնածուն է: Դա նույնն է, թե ֆուտբոլային խաղի ժամանակ մրցավարը հակառակորդ թիմի բոլոր 11 խաղացողներին կարմիր քարտ ցույց տա և դաշտից հեռացնի, հետո դատարկ դարպասին 11 մետրանոց հարված նշանակի, ու գնդակին մոտեցած ֆուտբոլիստը հայտարարի, թե գոլ խփելու համար ակնկալում է մրցավարի աջակցությունը: Բայց մյուս կողմից էլ` Կորյուն Նահապետյանի մտահոգությունները հասկանալի են: Հետո՞ ինչ, որ նա միակ թեկնածուն է: Նա Սամվել Ալեքսանյանի բարեկամն է, իսկ դա նշանակում է, որ հազիվ թե Մալաթիայի ընտրողներն ինքնաբուխ ձայն տան նրան: Այսպես թե այնպես, աջակցությունն անհրաժեշտ է: Թեև, ինչպես ցույց են տալիս սոցիոլոգիական հարցումները, Կորյուն Նահապետյանը, այնուամենայնիվ, պատգամավոր ընտրվելու որոշակի շանսեր ունի: 168-jamԿոալիցիոն հուշեր «Երբ Կենտրոնական բանկի նախագահը նշանակվեց վարչապետ, և ամբողջ քաղաքականությունը, ըստ էության, տեղափոխվեց դրամավարկային քաղաքականության դաշտ, մենք ունեցանք տնտեսական կաթված, և սա չպետք է թաքցնել»,- հայտարարել է ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Ըստ նրա` Տ. Սարգսյանի վարչապետ դառնալուց հետո տնտեսական քաղաքականության մեջ տեղի է ունեցել հարկաբյուջետային քաղաքականության զիջում դրամավարկային քաղաքականության օգտին, և տնտեսությունն սկսեց կաթվածահար լինել: Դաշնակցական պատգամավորը թերևս իրավացի է իր գնահատականներում: Սակայն այդ նույն ՀՅԴ-ն Տիգրան Սարգսյանի վարչապետ դառնալուց հետո առնվազն մեկ տարի կոալիցիայի մաս էր կազմում և առանձնապես չէր մտահոգվում տնտեսության կաթվածահար վիճակով: Hayoc-ashxarhԱռանց հաղթաթղթերի Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումով Հայաստանի դիրքերն էականորեն ամրապնդվել են: Նման կարծիք է հայտնել Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր Գանիրա Փաշաևան: «Ցավոք սրտի, այս պահին Հայաստանի ձեռքում գտնվող «հաղթաթուղթը» ավելի ուժեղ է, իսկ այդ «հաղթաթուղթն» այն է, որ ԼՂ-ն ու հարակից շրջանները գտնվում են նրա  վերահսկողության տակ»: Պատգամավորը նաև նշել է, որ Ադրբեջանի «հաղթաթուղթը» եղել է այն փաստը, որ մինչ օրս Թուրքիան փակ է պահել Հայաստանի հետ ունեցած իր սահմանը: Թուրքիան արձանագրությունների ստորագրմամբ այդ «հաղթաթուղթը» ևս հանձնել է Հայաստանին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter