HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Դավթյան

Մեղրու մաքսակետում խոզագրիպով հիվանդներ չեն հայտնաբերվել

Ըստ Մեղրու մաքսակետի կարանտինային կետի տնօրեն Սարգիս Պողոսյանի` նոյեմբերի 5-ից խոզագրիպի մուտքը Հանրապետություն կանխելու նպատակով մաքսակետի տարածքում գործում է սանիտարական կարանտինային կետ` առանձին շենքային պայմաններով: Սահմանված է  շուրջօրյա հերթապահություն,  արտաքին զննման են ենթարկվում Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան եկող բոլոր քաղաքացիները:

Առողջական վիճակի մասին զրույցից հետո կասկածելիները ենթարկվում են մանրամասն բուժզննման:  Միջին հաշվարկով, օրական բուժզննվում է  200 մարդ ու դեռևս խոզագրիպով հիվանդների կասկածելի դեպքեր չեն արձանագրվել: Նշենք, որ Հայաստան մտնող տրանսպորտային միջոցները եւս ախտահանման են ենթարկվում Արաքսի կամրջի վրա: Մեղրու սանիտարական կարանտինային կետը ապահովված է անհրաժեշտ պարագաներով, ախտահանիչ դեղամիջոցներով, շուտով այստեղ կբերվի նաեւ քաղաքացիների ջերմությունը չափող սարք: Մաքսակետի բոլոր աշխատակիցները աշխատում են դիմակներով, իրականացվում են շուրջօրյա ախտահանման միջոցառումներ մաքսակետի ողջ տարածքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter