HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆուտբոլ` հանուն հավասար հնարավորությունների

14_11-footballԵրեկ մեկնարկեց «ֆուտբոլը` հանուն հավասար հնարավորությունների» լրատվամիջոցների ֆուտզալի 3-րդ մրցաշարը: Այն ամեն տարի կազմկերպում է «Հույսի կամուրջ» եւ «Առաքելություն Արեւելք» կազմակերպությունները: Մրցաշարի նպատակը` քարոզել հաշմանդամ մարդկանց համար հավասար հնարավորությունների ապահովման գաղափարը: Ավանդույթի համաձայն` ֆուտբոլային մրցաշարին մասնակցում են տարբեր լրատվական միջոցների ներկայացուցիչներ: Այս տարի մինի ֆուտբոլի մրցաշարին մասնակցեցին 9 թիմ` «Մեդիամաքս», «Հանրային հեռուստաընկերություն», «Երկիր մեդիա», «Չորրորդ իշխանություն», «Արևածաղիկ», «Թերթ.am», «Արմենպրես», «Տոտալ ֆուտբոլ» թիմերը:  Մրցաշարին հրավիրված էր «Շախմատ» թիմը, որի կազմում ընդգրկված էին աշխարհի չեմպիոն Զավեն Անդրիասյանը, Օլիմպիական չեմպիոններ Գաբրիել Սարգսյանը և Տիգրան Պետրոսյանը, ինչպես նաև այլ ուժեզագույն գրոյսմաստերներ: 14_11-ArevatsaghikԵրեկվա մրցաշարի մեկնարկից անմիջապես հետո սկսվեց «Արևածաղիկ»-«Չորրորդ իշխանություն» խաղը, որն ավարտվեց «Արևածաղկի» հաղթանակով` 5-2: Դրան հաջորդեց «Երկիր մեդիա»- «Հանրային հեռուստաընկերություն» պայքարը, որտեղ 9-2 հաշվով հաղթող ծանաչվեց «Երկիր մեդիայի» թիմը: Երրորդ խաղում գրանցվեց մեծ տարբերություն. նախորդ մրցաշարի չեմպիոն «Թերթ.am»-ը 11-0 հաշվով պարտության մատնեց մրցաշարի նորեկին` «Արմենպրեսին»: Սակայն դա օրվա վերջին խաղը չէր: Մրցեցին նաև «Մեդիամաքս» և «Շախմատ» թիմերը: Այս պայքարում շախմատիստներից կազմված թիմը 6-2 հաշվով պարտություն կրեց «Մեդիամաքսից», որը մրցաշարի հավատարիմ մասնակիցներից է: Հաջորդ հանդիպումները կկայանան նոյեմբերի 15-ին: Հիշեցնենք, որ «ֆուտբոլը` հանուն հավասար հնարավորությունների» լրատվամիջոցների ֆուտզալի մրցաշարը կտևի մինչև նոյեմբերի 23-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter