HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Արցախի պետհամալսարանը 40 տարեկան է

Երեկ Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում  հանդիսավորությամբ նշվեց Արցախի պետական համալսարանի 40-ամյակը, որին մասնակցում էին նաեւ Հայաստանից Ստեփանակերտ ժամանած մի խումբ գիտնականներ եւ ակադեմիկոսներ: Նրանց երեկ  ընդունել է նաեւ նախագահ Բակո Սահակյանը, ով երախտագիտություն է հայտնել նրանց ԼՂՀ Նախագահի հրավերն ընդունելու համար եւ նշել, որ այդ հրավերի նպատակը Հայաստանի գիտակրթական հաստատությունների հետ համագործակցության նոր ծրագրի մշակումն է: Միաժամանակ Նախագահն ընդգծել է ծրագրի մանրակրկիտ պատրաստման եւ դրա հետեւողական իրագործման կարեւորությունը: Բակո Սահակյանը նույնպես մասնակցել է երեկվա հանդիսավոր միջոցառմանը, որի ընթացքում պետական պարգեւներ է հանձնել ԱրՊՀ մի խումբ դասախոսների: Արցախի պետական համալսարանի 40-ամյա հոբելյանի կապակցությամբ բուհի  պրոֆեսորա-դասախոսական կազմի մի խումբ ներկայացուցիչներ պարգեւների են արժանացել նաեւ վարչապետ Արա Հարությունյանի որոշմամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter