HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարույթ կհարուցվի դեղորայքի թանկացումների պատճառով

Վերջին օրերին դեղորայքի գների կտրուկ աճով պայմանավորված` Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մոնիտորինգ է իրականացնում և նյութեր պատրաստում` այս գործով վարույթ սկսելու համար: «Հետքի» հետ զրույցում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի քարտուղար Արմինե Ուդումյանը նշեց, որ այս գործով վարույթ սկսելու մասին իրենք կհայտարարեն մոտակա օրերին: «Այս պահի դրությամբ մոնիտորինգը վկայել է, որ դեղերի շուկայում հնարավոր մրցակցային կանոնների խախտման մասին վարքագիծ են դրսևորում ներկրող և իրացնող տնտեսվարողները: Երեք խումբ դեղերի մասին է խոսքը` սրտանոթային, շաքարային դիաբետի և հակավիրուսային: Սա այն երեք խումբն է, առանց որոնց հիվանդը չի կարողանա գոյատևել. դրանք առաջային անհրաժեշտ խմբի դեղեր են»,- ասաց նա: Իսկ թե կոնկրետ ո՞ր ներկրող ընկերությունների դեմ է վարույթ հարուցվելու, Ա. Ուդումյանն առայժմ չնշեց` ասելով, որ ավելի ուշ իրենք դա կհրապարակեն. իսկ հիմա ընթանում են վերլուծական աշխատանքներ: Մոնիտորինգի արդյունքները կհրապարակվեն անմիջապես. վարույթ հարուցվելուց հետո, իսկ վարույթի արդյունքները կհրապարակվեն ավելի ուշ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter