HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի է ունեցել Ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը

Երեկ տեղի է ունեցել Ազգային մրցունակության հիմնադրամի(ԱՄՀ) հոգաբարձուների խորհրդի 13-րդ նիստը:  Վարչապետ, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը ԱՄՀ խորհրդի անդամներին ներկայացրել է 2009 թ. կառավարության հակաճգնաժամային գործունեության արդյունքները, ինչպես նաեւ 2010 թվականի բյուջեով նախատեսվող ծրագրերը և «Արմթեք-2009»-ի այցելություններից տպավորությունները։ Ըստ կառավարության կայքէջի՝ ՀՀ կառավարության ղեկավարը մասնավորապես նշել է. «Ժամանակակից աշխարհը փոխել է մրցակցության հայեցակարգը։ Ինդուստրիալ հասարակության կանոնները` մրցակցային, հետինդուստրիալ հասարակությունում այլեւս չեն աշխատում։ Ժամանակակից տեխնոլոգիաները լուծում են բազմաթիվ խնդիրներ, այդ թվում նաև` սոցիալական խնդիրներ։ Ժամանակակից տեխնոլոգիաները, մխրճվելով հասարակական հարաբերությունների ոլորտ, փոխում են հասարակությունների արժեքային համակարգերը։ Այս երևույթը մեր լրջագույն քննարկման առարկան պետք է լինի»։ «Ո՞րն է Հայաստանի Հանրապետությունում թռիչքաձեւ զարգացում ապահովելու և համահայկական կառույցներին դրա շուրջ հավաքելու բանաձեւը», ահա հարցը, որի պատասխանի քննարկմանն է հրավիրել ներկաներին ՀՀ վարչապետը։ Տիգրան Սարգսյանը հիշեցրել է «Արմթեք-2009»-ի ընթացքում հնչած ձևակերպումներից մեկը` «անցյալն այսօրն է, իսկ ապագան վաղն է»։ «Դա պարտավորեցնում է աշխատել ավելի արագ, քանզի հայկական աշխարհի հայեցակարգը թարմացման կարիք ունի», նշել է վարչապետը։ Այնուհետեւ, նիստի օրակարգի շրջանակներում քննարկվել են Հայաստանի և համաշխարհային տնտեսության առկա զարգացումների վերաբերող հարցեր։ Քննարկման առարկա են դարձել Սփյուռքի հետ համագործակցության ռազմավարությունները և Սևանի բարձրադիր պայմաններում համապատասխան սպորտաձևերի` որպես նոր զբոսաշրջային ապրանքի ձևավորման հնարավորությունները։ Այս մասին զեկույցներով հանդես են եկել Իռլանդիայի Ազգային Համալսարանի պրոֆեսորներ Ռոբ Քիթչինն ու Մարկ Բոյլը, ինչպես նաեւ Մյունխենից ժամանած հյուրերը` սպորտի և զբոսաշրջության փորձագետներ Պետեր Գոթվալդը և Ֆրանկ Դանիել Էհրսամը։ Օրակարգի թեմաներից են եղել նաև համահայկական ցանցի նախագծի աշխատանքային պլանավորումը և համահայկական բանկի ծրագրի հաշվետվությունների ներկայացումը, հիմնադրամի ընթացիկ աշխատանքների հետ կապված այլ հարցեր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter