
H1N1 կամ «Խոզի» գրիպով չվարակվելու համար քաղաքացիներն ակտիվ սկսել են օգտագործել «Օկսոլին» կոչվող քսուքը եւ բժշկական դիմակներ: «Տեգոմետ» դեղատնից «Հետքին» հայտնեցին, որ նախորդ շաբաթ մեծ է եղել «Օկսոլին»-ի պահանջարկը, որը հաճախ չի բավականացնում:
Քաղաքացիների մեջ վերջերս խուճապ էր սկսվել, թե բժշկական դիմակները վերջացել են դեղատներում, սակայն «Տեգոմետ» դեղատնից «Հետքին» ասացին, որ իրենք ունեն դիմակներ, որոնց գինը բարձրացել է 100 դրամով:
Դեղատնից հայտնեցին, որ քաղաքացիներն այս օրերին հաճախ են գնում նաեւ «Իմունալ» եւ տարբեր տեսակի ասպիրիններ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել