HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ կինոգետը` Վենետիկի կինոփառատոնի ժյուրիի անդամ

Օգոստոսի 31-ից մինչեւ սեպտեմբերի 10-ը Վենետիկում ընթացող 68-րդ միջազգային կինոփառատոնի Կինոլրագրողների եւ կինոգետների միջազգային ֆեդերացիայի` ՖԻՊՐԵՍՍԻ-ի ժյուրիում հրավիրված է աշխատելու հայ կինոգետ, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը: Տարբեր տարիների նա արդեն եղել է Բեռլինի, Լոկարնոյի, Կառլովի Վարիի, Ռոտերդամի, Անթալիայի, Տալլինի եւ  մի շարք այլ կինոփառատոների ժյուրիների անդամ:

ՖԻՊՐԵՍՍԻ-ի մրցանակը շնորհվում է հեղինակային կինոյում նոր ուղիներ նախանշող եւ կինոյի լեզուն հարստացնող կինոնկարներին:

«Ոսկե ծիրանի» մամուլի ծառայություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter