HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մահ` անզգույշ կրակոցից

16-11_hunting-gunՆոյեմբերի 14-ին, ժ.15.30-ին, ոստիկանության Քաջարանի բաժանմունքից Կապանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Լեռնաձոր գյուղի դիմացի սարալանջի  «Քաշին ձոր» կոչվող տարածքում սպանություն է կատարվել: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նոյեմբերի 14-ին, ժ.13.00-ի սահմաններում, 1973 թ. ծնված Մխիթար Հ.-ն որս կատարելու  ժամանակ իր անվամբ հաշվառված «Սայգա-ՄԿ»տիպի 7,62 x 39 մմ տրամաչափի հրացանից անզգուշությամբ կրակել է 1979 թ. ծնված Կարեն Նավասարդյանի ուղղությամբ, ինչի հետևանքով վերջինս մահացել է: Մխիթար Հ.-ն բերման է ենթարկվել բաժին: Կատարվում է նախաքննություն: Այս մասին հայտնում է ոստիկանության կայքէջը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter