HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

3 դիակ` տարբեր վայրերում

Նոյեմբերի 13-ին, ժամը 15.52-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի 16-րդ թաղամաս 32/29 հասցեի բնակիչը չի արձագանքում հեռախոսի և դռան զանգերին: Ժամը 16.59-ին տանտիրոջ հարազատների ներկայությամբ, բացվել է բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 1930 թ. ծնված Ամալյա Շահնազարյանի դին: Դեպքի մասին տեղեկացվել են «1-02» և «1-03» ծառայությունները: Հայտնաբերվել է կորածի դին Արագածոտնի մարզից տեղեկություն է ստացվել, որ նոյեմբերի 14-ին, ժամը 19.00-ի սահմաններում Վարդաբլուր գյուղի բնակիչ, 1940 թ. ծնված Տանյա Աբրահամյանը (հոգեկան հիվանդ) տնից դուրս է եկել եւ չի վերադարձել: Արագածի հրշեջ փրկարարական ջոկատից 14 հրշեջ-փրկարարներ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ սկսել են որոնողական աշխատանքները: Նոյեմբերի 15-ին, Ժամը 09.15-ին Վարդաբլուր-Ալագյազ ճանապարհի 2-րդ կմ-ում` դաշտի մեջ, հայտնաբերվել է Տ. Աբրահամյանի դին: Դիակ` ջրամբարում Նույն օրը, ժամը 13.30-ին Շիրակի մարզի «Արաքս ջրառ» ՓԲԸ-ի տնօրենից ահազանգ է ստացվել, որ «Կառնուտի» ջրամբարում հայտնաբերվել է մոտ 70 տարեկան տղամարդու դիակ, եւ այն հանելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, ջրամբարում շինարարական աշխատանքներ կատարող աշխատակիցների ուժերով ջրից դուրս է բերվել ինքնությունը չպարզված տղամարդու դին: Դեպքի մասին տեղեկացվել է Շիրակի մարզպետը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի փրկարար ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter