
Թաթուլ Մանասերյանն ընդդեմ «Ժամանակի». վճիռը` սեպտեմբերի 20-ին
Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Թաթուլ Մանասերյանն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի` հայցվորի զրպարտութույունը հերքելու և փոխհատուցում պահանջելու մասին դատական նիստը:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստն ընդհատվել էր պատասխանողի ինքնաբացարկի միջնորդությամբ: Դատարանն այսօր մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ ապացույցներն արդեն քննվել են դատարանի կողմից, դատաքննությունը համարեց ավարտված և դատական ակտի հրապարակման օր նշանակեց սեպտեմբերի 20-ը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել