HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կալանավորվել է ՊԵԿ աշխատակիցը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու համար, որը 2 մարդու մահվան պատճառ է դարձել, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով  երեկ կալանավորվել է ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության վարչության առաջին կարգի մասնագետ Վահե Դավթյանը: Նախաքննությամբ պարզվել է, որ Վ.Դավթյանը, 2009 թվականի հոկտեմբերի 9-ին, ժամը 02-ի սահմաններում, գտնվելով միջին աստիճանի ալկոհոլային հարբածության վիճակում, Ջրվեժում գործող Մատրյոշկա գիշերային ակումբից իր ծանոթուհուն տուն տանելու ճանապարհին  թույլ է տվել ճանապարհային  երթևեկության կանոնների 18,65,66 կետերի և Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքի 23 հոդվածի 3-րդ կետի պահանջների խախտում: Մասնավորապես, Գայի պողոտայով ավտոմեքենան վարել է տվյալ պայմանների համար սահմանված թույլատրելի առավելագույն արագությունը գերազանցող արագությամբ և նախապես չընտրելով ավտոմեքենայի շարժման նկատմամբ լիարժեք կառավարման  հնարավորությունն ապահովող սահուն ռեժիմ, լուսացույցի  արգելող կարմիր լույսի ազդանշանի պայմաններում  մուտք  գործելով Գայի պողոտա և Ն.Ստեփանյան փողոցի խաչմերուկ` տեխնիկական տեսակետից ստեղծել է վթարային իրադրություն և իրեն զրկելով ճանապարհա-տրանսպորտային պատահարը կանխելու տեխնիկական հնարավորությունից` ընդհարվել է ՎԱԶ 2107 մակնիշի Տ2795 պետհամարանիշի տաքսի ավտոմեքենային, որից հետո ընթանալով դեպի աջ` ընդհարվել է ճանապարհի աջ կողմում կայանված  ՎԱԶ 2107 մակնիշի Տ 2813, ՎԱԶ 2107 մակնիշի Տ2815 և ՎԱԶ 11183 մակնիշի Տ2820 պետհամարանիշների  ավտոմեքենաներին: Վթարի հետեւանքով ՎԱԶ 2107 մակնիշի Տ2795 պետհամարանիշի տաքսի ավտոմեքենայի վարորդ Վարդգես Պետրոսյանը և ուղևոր  Հովհաննես Խաչատուրյանը տեղում մահացել են: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա 2009 թվականի նոյեմբերի 16-ին Վահե Դավթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով: Նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter