HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մամուլի տեսություն

press5Վարչապետն այլևս Հանրապետական է Ի պատասխան թերթի հարցին` ճի՞շտ է արդյոք, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը դարձել է ՀՀԿ անդամ, այդ կուսակցության մամուլի խոսնակ էդուրադ Շարմազանովը ասաց. «Այո, իսկապես օրեր առաջ վարչապետը սահմանված կարգով դիմել է մեր կուսակցությանն անդամակցելու, և այժմ նա Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է»: AravotՆրանց հոռի բարքերը «Առավոտռի» զրուցակիցը մի լուր է հայտնել, որ «ՉԻ» գործով վճիռ կայացրած` Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանը Գեղարքունիքի մարզում դատախազի տեղակալ աշխատած ժամանակ Սևանի հնարովի բնակչի անունից ու հասցեից բողոք էր գրում ինքն իրեն` տնտեսվարողների գործունեության մասին: Եվ հետո նրանցից փորձում էր գումարներ շորթել. «Սա ինձ պատմել է մի սոլիդ ու կարգին մարդ, որն այսօր իշխանության մեջ է, և որի նկատմամբ էր Խանդանյանը նման բան արել: Եվ պատմել է, որ Խանդանյանին ասել էր, թե դա իր ձեռագիրն է, ինքն է գրել, բայց դատախազը բողոքը ձեռքից խլել էր ու թույլ չէր տվել, որ այն տանի փորձաքննության»: Chorrord-ishxanutyunՄուկի ահաբեկիչները Երեկ ուշ երեկոյան «Չորրորդ ինքնիշխանության» խմբագրություն է զանգահարել Հովհաննես Ղազարյանի կինը` տիկին Պայծառը, և ահազանգել, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի կողմից իրենց նկատմամբ սկսված ահաբեկչական գործողությունները նոր փուլ են մտել: Արտաշատի ոստիկանապետի հրամանով մանր մենթերը պատով թռել և ներխուժել են Ղազարյանի ընտանիքին պատկանող ավտոմեքենաների հավաքատեղի կոչված տարածք, այնտեղ եղած իրերը շուռումուռ են տվել, իբր բազմոցի ցելոֆանի միջից ինչ-որ բան են հայտնաբերել: «Հաստատ մի բան ուզում են մեր գլխին սարքեն: Չգիտեմ, ում զանգեմ, ինչ անեմ»,- վրդովված ասաց տիկին Պայծառը: Նա տեղեկացրեց նաև, որ նախօրեին ոստիկանության բաժին տարված Արայիկ Գաբրիելյանի աներորդուն ու քրոջորդուն էլեկտրաշոկով և դուբինկաներով հարվածել են ոստիկանները: Իսկ երեկ էլ մի քանի ժամով ոստիկանություն է տարվել Գաբրիելյանի եղբայրը: Այս խոշտանգումների ճանապարհով Արտաշատի ոստիկանությունը փորձում է գտնել հետախուզման մեջ գտնվողներին: HraparakՅուրիկ Վարդանյանը` դեսպանի թեկնածո՞ւ «Հրապարակը» ժամանակին գրել էր, որ Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է, և նրան փոխարինող են փնտրում: ՀՀ իշխանության ներկայացրած Անդրանիկ Մանուկյանի թեկնածությանը դեմ է եղել ռուսական իշխանությունը, և մերոնք սկսել են այլ թեկնածու փնտրել: Այդ ժամանակ առաջ է քաշվել Հովիկ Աբրահամյանի աշխատակազմի ղեկավարի` Գեղամ Ղարիբջանյանի թեկնածությունը: Սակայն երեկ թերթին հայտնի դարձավ, որ ռուսական իշխանական շրջանակները, տեսնելով, որ այս խնդիրը հայերը չեն կարողանում լուծել, իրենք են դեսպանի թեկնածու գտել ու մեր իշխանություններին խնդրել, որ ուղարկեն հենց նրան: Խոսքն օլիմպիական չեմպիոն, հայտնի ծանրամարտիկ, այժմ ՀՀ նախագահի խորհրդական Յուրիկ Վարդանյանի մասին է: Նրա թեկնածությանը հատկապես կողմ են ռուս հայտնի սպորտսմենները` Տրետյակը, Ֆետիսովը, որոնք ռուսական քաղաքականության մեջ այժմ ակտիվ դերակատարում ունեն. կողմ է նաև վարչապետ Պուտինը: Սակայն, թերթին հասած տեղեկություններով, Յուրիկ Վարդանյանն առայժմ հրաժարվում է այս առաջարկից: Նրան փորձում են համոզել: Azg-oratertՌոբերտ Քոչարյանը` Լևոն Տեր-Պետրոսյանին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, անդրադառնալով Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի` իր հասցեին հնչեցրած մեղադրանքներին, ասել է. «Տեր-Պետրոսյանի մենտորությունն ու ինքնասիրահարվածությունը ծանր տպավորություն են թողնում: Ընդ որում` խոսքը համեմված էր վերլուծական հավակնություններով, թեև այդ մասին խոսել են բոլոր նրանք, ովքեր չեն ալարել: Իհարկե, մեծ ձանձրույթ է առաջացել: Կարծում եմ` ներկաները մեծ ջանքեր են գործադրել, որ չքնեն... Իմ հասցեին արված մեղադրանքներն այնքան աբսուրդային են, որ իմաստ չկա կանգ առնելու դրանց բովանդակության վրա` դրա իսպառ բացակայության պատճառով: Բայց Տեր-Պետրոսյանի բոլոր ելույթներում իմ մասին հիշատակումների փաստն ինձ հիշեցնում է մի իրավիճակ, որի ականատեսը ես դարձա Աֆրիկայում, մի քանի ամիս առաջ: Երեկոյան, խարույկի մոտ որսորդները պատմում էին աֆրիկյան խոշոր կենդանիների որսի սուր դեպքերի պատմություններ: Խոսում էին առյուծների, ընձառյուծներրի, ցլերի և փղերի ուժի, ճարպկության և վտանգավորության մասին: Ներկաներից մեկը` մի եվրոպացի, ամեն պատմությունից հետո հոգոց էր հանում ու հավելում, թե ամենավտանգավոր և ուժեղ կենդանին արջն է: Երբ նա դա կրկնեց երրորդ անգամ, ես հետաքրքրվեցի, թե ինչու է արջը նրան այդպես տպավորել: Պարզվեց, որ հինգ տարի առաջ` որսի ժամանակ, արջը նրան բավական ջարդել է: Հավանաբար ես ինչ որ կերպ ոգեշնչում եմ Տեր-Պետրոսյանին, քանի որ նա ինձ հաճախ է հիշում»,- ասել է Ռ. Քոչարյանը` «Մեդիամաքսին» ուղարկած մեկնաբանության մեջ: Haykakan-JamanakՄի գլուխ ծախում են Երեկ ՀՀ ֆոնդային բորսայում Կենտրոնական բանկը կրկին մեծածավալ ինտերվենցիա է իրականացրել` վաճառելով 6 միլիոն 675 հազար դոլար: Այսպիսով, միայն անցած երկու շաբաթներին Կենտրոնական բանկը շուկա է նետել մոտ 36 միլիոն դոլար: Դրա արդյունքում, բորսայում մեկ դոլարի գինը իջել և կազմել է 387 դրամ: 168-jamՔոչարյանի դե՞մ Երեկ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ` պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի նախագիծը, ըստ որի, օրենքի մի քանի դրույթներից հանվել է «ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանիները» արտահայտությունը: Ավելի վաղ փոփոխություն է կատարվել նաև «Կենդանական աշխարհի մասին» օրենքում: Այդպիսով արգելվել է Կարմիր գրքում գրանցված կենդանիների որսը, բացառությամբ գիտահետազոտական, ուսումնական, առողջապահական, ինչպես նաև այդ կենդանիների վերարտադրությունն ապահովելու դեպքերին: Նախկինում այս օրենքների որոշ սողանցքներ հնարավորություն էին տալիս Կարմիր գրքում գրանցված կենդանիների որսն «օրինականացնել» նաև անհատների համար: Կարծիք կա, որ այս փոփոխություններն ուղղված են ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ, ով որսի հայտնի սիրահար է: Բազմիցս են հրապարակումներ եղել, որ Ռ. Քոչարյանը նույնիսկ ուղղաթիռով է որս կազմակերպել: Որոշ տեղեկությունների համաձայն` նա որսի է գնում հատկապես Վայոց ձորի և Սյունիքի մարզերի անտառներում, որոնց մի մասն անհատույց օգտագործման իրավունքով տնօրինում է «Սաֆարի» ակումբը: Ըստ տեղեկությունների` այն ստեղծվել է դեռևս Ռ. Քոչարյանի պաշտոնավարման շրջանում և նրա հովանավորությամբ` Վայոց ձորի մարզպետ Վարդգես Մաթևոսյանի միջոցով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter