HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սահման» ֆիլմը եվս երեք մրցանակ բերեց

Օգոստոսի 27-ից սեպտեմբերի 4-ը Մոսկվայում տեղի ունեցավ Ազգային կինեմատոգրաֆիաների հերթական` 15-րդ ֆորումը, ուրն ամեն տարի անց է կացվում Կինեմատոգրաֆիստների միությունների կոնֆեդերացիայի կողմից: Ֆորումին մասնակցում են ԱՊՀ եւ  Բալթիայի երկրները, ինչպես նաեւ Վրաստանը:

Հայաստանից այս տարի Ֆորումին էր ներկայացված Հարություն Խաչատրյանի «Սահման» ֆիլմը, որն արդեն հասցրել է մասնակցել բազմաթիվ միջազգային փառատոների եւ շահել մեկ տասնյակից ավել մրցանակներ: Այս անգամ եվս ֆիլմը արժանացավ երկու մրցանակի եւ մեկ դիպլոմի: Ֆորումի ժյուրին` անվանի կինոռեժիսոր Վադիմ Աբդրաշիտովի գլխավորությամբ ֆիլմին շնորհեց Հատուկ մրցանակ: Իր մրցանակը «Սահման» ֆիլմին հանձնեց նաեւ Ռուսաստանի կինոակումբների ֆեդերացիան, իսկ Մոսկվայի «Ազգությունների տունը» ֆիլմին շնորհեց դիպլոմ` «Ազգերի միջեւ մշակութային երկխոսության եւ փոխըմբռնման գործում ներդրման համար»:

«Ոսկե ծիրանի» մամուլի ծառայություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter