Դաշնակցության «պերճախոս բացահայտումը»
«Այդ պնդումը ցույց է տալիս, որ Հրանտ Մարգարյանն ինքն իրեն համարում է Սերժ Սարգսյանի թիմակիցը և անհանգստացած է, որ Սերժ Սարգսյանը կարող է այդպիսի թիմակցից զրկվել: Շատ պերճախոս բացահայտում է, ես ողջունում եմ, որ Դաշնակցությունը նման պերճախոս բացահայտումներ է անում` սեփական շուրթերով»:
Այսպես ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն այսօր մեկնաբանեց ՀՅԴ ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի այն հայտարարությունը, թե իր ելույթում, ըստ էության, Լևոն Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանին առաջարկում է հանձնվել ՀՀՇ-ին, և ինքը` Հ. Մարգարյանը հույս ունի, որ Ս. Սարգսյանն, այնուամենայնիվ, չի հանձնվի:
Իսկ Տեր-Պետրոսյանի ելույթում, այդուամենայնիվ, Լ. Զուրաբյանը ՀՀՇ-ին հանձնվելու առաջարկ` ուղղված Սերժ Սարգսյանին, չի տեսել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել