HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Deno Gold Mining ընկերության Շահումյանի ստորգետնյա հանքում մարդ է զոհվել

17_11-Dino-goldԻնչպես հայտնի է դարձել «Էկոլուրին», «Deno Gold Mining» ընկերության կողմից շահագործվող Շահումյանի ոսկու բազմամետաղային հանքավայրի ստորգետնյա հանքում նոյեմբերի 15-ին 1 մարդ է զոհվել: Մահվան փաստի առթիվ ստեղծվել է հատուկ հանձնաժողով: Մահվան պատճառները հետաքննվում են: Կապանի «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ն սեփական հետաքննությունն է անցկացնում: Կազմակերպությունը հատուկ ուշադրություն է դարձնում  աշխատողի զոհվելու վայրի վրա, քանի որ հայտնի է, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն արգելք է դրել հանքանյութի արդյունահանման գոտում գտնվող Շահումյան բանավանում ստորգետնյա եւ վերգետնյա աշխատանքների վրա՝ պատճառաբանելով մարդկանց կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգները: Չճշտված տվյալների համաձայն՝ «Deno Gold Mining»-ը ներքին հրամանով արգելել է տեղեկատվություն տրամադրել մինչեւ ընկերության՝ պաշտոնական հաղորդագրություն հրապարակելը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter