HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Ընդդիմադիր երիտասարդի գործը մտավ Վերաքննիչ դատարան

17-11_V.GevorgyanԱյսօր Վերաքննիչ քրեական դատարանը պետք է քններ ընդդիմադիր երիտասարդ Վահագն Գեւորգյանի գործով բողոքը: 18-ամյա Վահագնը դատապարտվել է քրեական օրենսգրքի 136-րդ եւ 316-րդ հոդվածների 1-ին մասերով` «վիրավորանք» եւ «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը»: Դատարանը նրա համար սահմանել էր 1 տարի ազատազրկում եւ 80 հազար դրամ տուգանք, սակայն երիտասարդն ազատվել էր պատժի կրումից համաներման միջոցով: «Հիմա» երիտասարդական շարժման անդամ Վահագնը «Հետք»-ին տված հարցազրույցում ասել էր, որ իրեն չի բավարարում համաներումը եւ ինքն արդարության է հասնելու դատական այլ ատյանների միջոցով: Նրա փաստաբան Վարդուհի Էլբակյանը Վերաքննիչ քրեական դատարանում բողոքարկել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը: Հիշեցնենք, որ Վահագնի գործով որպես տուժող եւ վկաներ էին անցնում ոստիկանության աշխատակիցները: «Նրանց ցուցմունքները հակասում էին իրար, մեկն ասում էր, թե ես դիտավորյալ հարվածել եմ իրեն, մյուսն ասում էր` պատահական եմ խփել, 3-րդն էլ ասաց, թե ընդհանրապես չեմ հարվածել»,- «Հետքի»-ին ասաց Վահագն Գեւորգյանը: Վերաքննիչ դատարանն այսօր բողոքը չքննեց, քանի որ դատավորներից մեկին դատաքննության ժամը հարմար չէր, եւ գործը հետաձգվեց մինչեւ նոյեմբերի 23-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter