Խոզագրիպ Ղարաբաղում չկա
Ղարաբաղում H1N1 գրիպի վարակման դեպք առայսօր չի արձանագրվել: Այս մասին «Հետքին» հայտնեցին ԼՂՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչությունում: Գրանցված հիվանդություններն, ինչպես մեզ տեղեկացրեցին, սեզոնային` վերին շնչառական օրգանների հիվանդություններ են, որոնք գրանցվում են ամեն տարի, եւ այս տարվա հոկտեմբերին հիվանդությունների աճ չի գրանցվել: Տեսչությունում մեզ հավաստիացրեցին, որ վիճակը վերահսկվում է, եւ մտահոգիչ ոչինչ չկա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել