Նշվել է բուժծառայողի օրը
Այսօր ՊՆ կենտրոնական զինվորական պոլիկլինիկայի տարածքում հանդիսավորությամբ նշվեց բուժծառայողի օրը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանը, բարձրաստիճան զինվորականներ, ազգային բանակի բուժծառայողներ, հյուրեր:
Ողջունելով և մասնագիտական տոնի կապակցությամբ շնորհավորելով բոլոր բուժծառայողներին` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր խոսքում կարևորելով բուժծառայողի դերը զինված ուժերում, նշեց, որ արցախյան հերոսամարտի տարիներին մեծ է եղել բուժծառայողների դերը, և բազմաթիվ քաղաքացիական բժիշկների հենց պատերազմի դաշտում ստացան բուժծառայողի իրենց առաջին մկրտությունը, նաև հայ բուժծառայողի սխրանքի ու հերոսության շնորհիվ է կերտվել մեր հաղթանակը:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, մասնագիտական տոնի կապակցությամբ մի խումբ բուժծառայողներ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով արժանացան գերատեսչական պարգևների:
Միջոցառման ավարտին Ս. Օհանյանը եղավ կենտրոնական զինվորական պոլիկլինիկայի վերանորոգված մասնաշենքում, շրջեց աշխատասենյակներում, ծանոթացավ կատարված աշխատանքներին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել