HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

8-րդ դասարանցին` հանցագործության հեղինակ

Սարուխան գյուղի բնակչուհի, 1933 թ. ծնված Շուռկա Թ.-ն ոստիկանության Գավառի բաժնում այսօր հաղորդում է տվել, որ ժամը 22.00-ի սահմաններում, դիմակավոր 3 անձինք թակել են իր բնակարանի դուռն ու պահանջել բացել: Երբ կինը դուռը բացել է, նրանք ներխուժել են ներս և դանակի սպառնալիքով գումար պահանջել: Տանտիրուհուն հաջողվել է մոլորեցնել անծանոթներին, ավտոտնակով դուրս գալ բակ և կանչել հարևանությամբ բնակվող որդուն: Մոր օգնության կանչին վրա հասած տղան Շուռկա Թ.-ի ննջասենյակի մահճակալի տակից հայտնաբերել է 1994 թ. ծնված, նույն գյուղի միջն. դպրոցի 8-րդ դասարանի աշակերտուհի Մարուսյա Բ.-ին` դիմակավոր և դանակը ձեռքին: Մարուսյա Բ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության բաժին: Կատարվում է նախաքննություն: Դեպքի մասին տեղեկացնում է ոստիկանության պաշտոնական կայքէջը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter