HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հարկային եկամուտների գրեթե կեսը յուրացվում է իշխանությունների հովանավորությունը վայելող օլիգախիկ համակարգի կողմից»

19_06-A-MartirosyanՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանի հայտարարությունը 2009թ. նոյեմբերի 17-ի նիստում

«Այս օրերին քննարկվում է 2010 թվականի պետական բյուջեի նախագիծը: Պետք է ասեմ, որ այն որեւէ կապ չունի այն խնդիրների հետ, որոնք ծառացած են յուրաքանչյուրիս առջեւ, անկախ այն բանից` մենք գյուղում ենք բնակվում, թե քաղաքում:

Նույնիսկ վիճակագրական ծառայության տվյալներով` կենսաապահովման նվազագույն զամբյուղը մոտենում է 40 հազար դրամի սահմանին, իսկ նվազագույն աշխատավարձը մնում է նույն 30 հազարի մակարդակին: Իրականում որքան է կազմում նվազագույն կենսաապահովման զամբյուղը, դուք ավելի լավ գիտեք: Իշխանությունները, ամրապնդելով մոնոպոլ-օլիգարխիկ-կրիմինալ համակարգ, անընդհատ իրականացնում են ոչնչով չհիմնավորված գնային քաղաքականություն, որը մեզ մոտ իրականանում է անդադար գնաճի տեսքով: Եթե սրան գումարենք ապրիլին սպասվող գազի գնի բարձրացումը, բոլորիս համար էլ պարզ  կդառնա, որ շուտով մենք կունենանք նոր թանկացումներ: Անշուշտ, այն եկամուտները, որոնք դրված են բյուջեում, հնարավորություն չեն տալու բարձրացնել աշխատավարձերը, իսկ եկամուտները բարձրացնելու համար կան բազմաթիվ ուղիներ, որոնք իշխանությունները չեն ցանկանում օգտագործել: Դա է օրինակ 2010 թվականի բյուջեով հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը նախատեսված է 16.6 տոկոս, մինչդեռ փորձագետները նշում են, որ նույնիսկ, եթե ստվերին չդիպչեն, Հայաստանում հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը պետք է լինի 21.4 տոկոս, իսկ ընդհանրապես այն կարող է հասնել մինչեւ 30 տոկոսի: Այսպիսով, հարկային եկամուտների գրեթե կեսը յուրացվում է իշխանությունների հովանավորությունը վայելող օլիգախիկ համակարգի կողմից: Այս արատավոր գործելաոճը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանում չեն իրականացվել համակարգային բարեփոխումներ, որոնց արդյունքում կհաստատվեն ազատ քաղաքական եւ տնտեսական մրցակցային դաշտեր»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter