Վարչապետը հանդիպել է Կանայո Նվանզեին
Նախօրեին վարչապետ Տիգրան Սարգսյանը Իտալիա կատարած այցի շրջանակներում հանդիպել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի տնօրեն Կանայո Նվանզեին։ Տ. Սարգսյանը շնորհավորել է կազմակերպության նախագահին` պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և անհրաժեշտ է համարել` վերանայել ու արագացնել համատեղ աշխատանքները։
Կառավարության մամլո ծառայության փոխանցմամբ` Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի ղեկավարն իր հերթին նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը ծրագրերի հաջող իրականացման առումով լավագույն օրինակներից է։
Կազմակերպությունը նախատեսում է այսուհետեւ շարունակել գործունեությունը` որպես ծրագրերի իրականացմանն օժանդակող կառույց։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հիմնադրամի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերն ու դրանց ընդլայնման հնարավորությունները։
Երեկ ուշ երեկոյան վարչապետի գլխավորած պատվիրակությունը վերադարձել է Երևան։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել