HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երկու զոհ` ավտովթարի հետեւանքով

Երեկ ժամը 19.00-ի սահմաններում Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 51-րդ կիլոմետրում, դեռեւս չպարզված հանգամանքներում, «ՎԱԶ-21015» մակնիշի 11 ՍՍ 905 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է «ԿամԱԶ-5511» մակնիշի 21 ՕՕ 495 պետհամարանիշի բեռնատարին: Վթարի հետեւանքով «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, Արագածոտնի մարզի Կաքավաձոր գյուղի բնակիչ, 1958 թ. ծնված Ս. Գալոյանը տեղում զոհվել է, իսկ ուղեւոր, նույն գյուղի բնակիչ, 1969 թ. ծնված Ա. Այվազյանն ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Աշտարակ քաղաքի հիվանդանոց:Ժամը 20.30-ին Ա. Այվազանյանը հիվանդանոցում մահացել է: Դեպքի մասին տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ բաժինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter