HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել են փոխգործակցությանն առնչվող հարցեր

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է Երուսաղեմի ասպետների վաշտի ներկայացուցիչների հետ: Վաշտի Հունաստանի գլխավոր հրամանատար Պողոս Չոլակյանը, պատմելով իրենց կազմակերպության կողմից իրականացվող մարդասիրական ծրագրերի մասին, Երևանի քաղաքապետին փոխգործակցության առաջարկ է ներկայացրել:

Կարեն Կարապետյանն իր հերթին ներկայացրել է հիմնական այն ոլորտները, որոնց շրջանակում Երևանը պատրաստ է համագործակցության, առանձնացնելով մասնավորապես «Հին Երևան» անվանումով խոշոր քաղաքաշինական ներդրումային ծրագիրը, ինչպես նաև Էրեբունի արգելոց-թանգարանի վերակառուցման բիզնես նախագիծը. «Քաղաքի վերակառուցման, քաղաքային տնտեսության արդիականացման առումով մենք շատ բաց ենք և պատրաստ ցանկացած օժանդակության»,- նշել է քաղաքապետը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` հյուրերը Երևանի քաղաքապետին են հանձնել առաջին դասի և ասպետների ընկերոջ խաչեր:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter