HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Գորիսը ճանաչվել է լավագույն համայնք, թեեւ մաքրությամբ քաղաքը չի «փայլում»

18-11_Goris «Հայաստանի համայնքների միության» եւ ՀՀ Տարածքային կառավարման նախարարության կողմից անցկացվող «Լավագույն համայնք» մրցանակաբաշխության արդյունքներով` այս տարի «Լավագույն քաղաքային համայնք» է ճանաչվել Գորիսը, իսկ «Լավագույն գյուղական համայնք»` Շիրակ մարզի Նոր Կյանք գյուղը: Մրցանակաբաշխությունն անցկացվել է համայնքների կողմից ներկայացված գրավոր հայտերի հիման վրա: Գնահատումն իրականացնում է մրցութային հանձնաժողովը, որի անդամները Տարածքային կառավարման նախարարության եւ Հայաստանի համայնքների ասոցիացիայի ներկայացուցիչներն: Նախարարության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից «Հետքին» հայտնեցին, որ մրցանակակիրներին հիմնականում որոշել են Հայաստանի համայնքների ասոցիացիայի ներկայացուցիչները, իսկ նախարարությունը` հաստատել է դրանք: Հայաստանի Համայնքների ասոցիացիայի վարչության համակարգող Էմին Երիցյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ մրցույթին մասնակցող համայնքները ներկայացնում են իրենց կատարած աշխատանքները` նախորդ տարվա համեմատությամբ, որից ելնոլով էլ որոշվում է հաղթողը: «Մենք համեմատում ենք 2008-ին եւ 2009-ին կատարած համայնքի աշխատանքները եւ մրցանակ տալիս նրան, որը մեծ բարեփոխումներ է արձանագրել մեկ տարում, որպեսզի չստացվի այնպես որ մեծ համայնքներն առավելություն ունենան փոքրերի նկատմամբ»,- ասաց Էմիլ Երիցյանը: «Հետքի» այն հարցին, թե մրցութային հանձնաժողովն ինչպես է ստուգում համայնքների ներկայացրած փաստերը, Երիցյանը պատասխանեց. «Նրանց ներկայացրած թվերը Տարածքային կառավարման նախարարությունը եւս տիրապետում է եւ կարող ենք համեմատել, եթե համայնքը որեւէ կեղծ տվյալներ ներկայացնի, հանձնաժողովի անդամներն անմիջապես կնկատեն»: 18-11_axbՆշենք, որ համայնքի մաքրության վերաբերյալ Գորիսի ներկայացրած հայտում որեւէ տեղեկություն չկա: «Հետքի» թղթակիցը հենց մրցանակաբաշխության օրը լուսանկարել է քաղաքապետարանի հարեւանությամբ գտնվող զբոսայգու եւ մանկապարտեզի տարածքները, որոնք իրենց մաքրությամբ չեն «փայլում»: Հ.Գ. «Լավագույն համայնք» մրցանակաբաշխությունն անցկացվում է 2006 թվականից: Նախկինում «Լավագույն քաղաքային համայնք» մրցանակին արժանացել են Գյումրին, Արմավիրն ու Վանաձորը, իսկ «Լավագույն գյուղական համայնք» են ճանաչվել Շիրակի մարզի Փանիկի, Մեղրաշեն գյուղերը եւ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղական համայնքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter