Դանակահարություն
Երեկ հիվանդանոցից ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ որովայնի մասում սուր-կտրող գործիքի վնասվածքով Կոշտոյան փողոցի տնակներից մեկից իրենց մոտ է տեղափոխել 34-ամյա Հովհաննես Ս.-ն:
Հովհաննես Ս.-ի եղբոր դուստրը ոստիկաններին տեղեկացրել է, որ նույն օրը, ժամը 15.30-ին, իրենց տուն է եկել հորեղբայրն ու պատմել, որ կեց ժամ առաջ Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի մոտ վիճաբանության ժամանակ անհայտ անձը սուր-կտրող գործիքով հարվածել ու պատճառել է նշված վնասվածքը:
«Նույն օրը` ժամը 23.10-ին, պարզվել է, որ Հովհաննես Ս.-ին դանակահարել է 1961թ. ծնված Արամայիս Գ.-ն: Կատարվում է նախաքննություն»,- տեղեկացնում է ոստիկանության մամլո ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել