HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կգնահատվի Թբիլիսի-Երևան երկաթգծի վերականգման հնարավորությունները

30_07-gnacqԵվրամիության  կողմից ֆինանսավորել է կարևոր մի նախագիծ, որի նպատակն է TRACECA (Եվրոպա-Կովկաս-Ասիա տրանսպորտային միջանցք) ծրագրի շրջանակներում իրականացնել Թբիլիսի-Երևան երկաթգծի վերականգման հնարավորության գնահատում: «Թբիլիսի-Երևան երկաթգծի վերականգնում» ծրագրի նպատակն է պատրաստել Թբիլիսի-Երևան երկաթգծի (ինչպես նաև նշված քաղաքների միջև Ադրբեջանի տարածքով անցնող այլընտրանքային երկաթգծի) վերանորոգման հեռանկարի վերաբերյալ մանրակրկիտ գնահատական, որը կհամապատասխանի բեռնատար և ուղևորատար անվտանգ փոխադրումների համար կիրառելի միջազգային չափանիշներին: Հնարավոր վերականգման արդյունքներից կլինեն Հայաստանը Բաթումի/Փոթի-Թբիլիսի TRACECA երկաթուղուն միացումը և ուղևորափոխադրման ժամանակի կրճատումը, որը ներկայումս բավականին երկար է արագության սահմանափակումների պատճառով, որին էլ իր հերթին ռելսերի անբավարար վիճակի արդյունք է: Վերականգնումը զգալիորեն կբարձրացնի երկաթգծի մրցունակությունը: Թբիլիսի-Երևան  հիմնական երկաթգիծը, որը գործարկվել է 1899թ. և էլեկտրաֆիկացվել 1967թ. տեխնիկական սպասարկման և արդիականացման մեծ  խնդիրներ ունի և այդ պատճառով չի կարող արդյունավետ և մրցունակ կերպով բավարարել տրանսպորտային  ներկայիս և ապագա  կարիքները: Այլընտրանքային Երևան-Թբիլիսի երկաթգիծը, որն անցնում է Ադրբեջանի տարածքով, գործարկվել և էլեկտրաֆիկացվել է 1964թ.: Սակայն վերջին մի քանի տարիների ընթացքում նրա միայն Երևան-Դիլիջան հատվածն է գործարկելի: 12 ամիս գործելուց  հետո, ծրագիրն կատարել և ավարտին  է հասցրել երեք հիմնական ուսումնասիրություններ. 1. Թբլիսի-Երևան երկաթգծի վերականգնման հնարավորության ուսումնասիրություն 2. Դեպի Ադրբեջան տանող ուղու Հրազդան-Իջևան հատվածի վերականգման հնարավորություն, որտեղ սողանքի պատճառող երթևեկությունը մասամբ խափանված է 3. վրացական հիմնական երկաթգծի տեխնիկական մասի վերականգման հնարավորության ուսումնասիրություն Ծրագրի  շրջանակներում նաև կատարվել է Վանաձոր-Ֆիոլետովո նոր ուղու բացման հնարավորության նախնական գնահատում, որի միջոցով ներկայիս Թբիլիսի-Երևան  ուղին կկրճատվի 100 կմ-ով: Հիշեցնենք, որ  TRACECA-ն Եվրամիության կողմից ֆինանսավորվող միջպետական  ծրագիր է, որը նպատակ ունի  միջազգային տրանսպորտային ենթակառուցվածքների  բարելավման միջոցով օժանդակել Սևծովյան և կովկասյան տարածաշրջանի, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի  քաղաքական և տնտեսական զարգացմանը: Ներկայումս TRACECA-ն ընդգրկում է 13 երկրներ. 5 եվրոպական, 3 կովկասյան և կենտրոնական Ասիայի 5 պետություններ:  Այս մասին հայտնում է ԵՀՔ բաժինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter