
Հանրապետության առանձին շրջաններում երեկ տեղացել է առաջին ձյունը: Քաջարանում ձյան շերտի հաստությունը, օրինակ, հասնում էր 10-15 սմ-ի: Սյունիքի մարզում ձյան տեսքով տեղումներ հիմնականում դիտվել են բարձրադիր գոտիներում, իսկ ցածրադիրներում անձրև է տեղացել: Երկու օր է` օդի ջերմաստիճանը նվազել է 2-4 աստիճանով:
Մարզային փրկարարական վարչությունը տեղական «Սոսի» հեռուստատեսությանը տեղեկացրել է, որ մարզի ճանապարհները հիմնականում երթևեկելի են: Միայն Սիսիանի սարի հատվածում էր առատ ձյան պատճառով նոյեմբերի 18-ի առավոտյան ժամերին ճանապարհը փակ: «Սիսիանի Ճանշին» ընկերության կողմից ձեռնարկված աշխատանքների արդյունքում երթևեկությունը վերկանգնվեց: Այնուամենայնիվ, ոչ ձմեռային /կապրոնե/ անվադողերով մեքենաների համար այս ճանապարահատվածը անհաղթահարելի կլինի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել