HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարեն Կարապետյանն անդրադարձել է էլիտար շենքի շինհրապարակում տեղի ունեցած ողբերգական պատահարին

Սեպտեմբերի 5-ին տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն անդրադարձել էր սեպտեմբերի 3-ի երեկոյան Նոր Նորք վարչական շրջանում 2 աշխատակիցների մահվան ելքով անվավոր կռունկի սլաքի տապալման դեպքին: Սա այս տարվա 4-րդ նմանատիպ դեպքն է մայրաքաղաքում:

Ըստ այդմ, քաղաքապետը պատասխանատու կառույցների ղեկավարներին հանձնարարել է խիստ ուշադրություն դարձնել անվտանգության նորմերի ապահովմանը: Այս համատեքստում, քանի որ հարցն ըստ էության արտակարգ իրավիճակների նախարարության տիրույթում է, Կարեն Կարապետյանը նաև հանդիպել է արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հետ:

Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ստեղծվելու է հանձնաժողով, որը ամբողջովին ուսումնասիրելու է ոլորտում առկա խնդիրները, որպեսզի կառուցապատողները մասնագիտական գործունեություն ծավալեն բացառապես իրավական դաշտում` ապահովելով աշխատանքի անվտանգությունը:

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուս.՝ Գագիկ Շամշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter