HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Դատաքննությունը կասեցվեց մինչև փորձաքննության եզրակացությունը

12-11_Hrach-QeshishyanԱյսօր Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի Դատավոր Ռուբեն Ներսիսյանը որոշեց հետաձգել «Հրաչ Քեշիշյանն ընդդեմ Հրապարակ օրաթերթ ՍՊԸ-ի» հայցադիմումի քննությունը` մինչև փորձագետները կպատասխանեն, թե արդյոք տեսաերիզում առկա տղամարդը Հրաչ Քեշիշյանն է, թե ոչ:  Հիշեցնենք, որ «Հրապարակ» օրաթերթը լուսանկարներ և նյութ էր հրապարակել, համաձայն որի` գոյություն ունի ինտիմ կադրեր պարունակող մի տեսաերիզ, որի «գործող անձանցից մեկը» ռեժիսոր Հրաչ Քեշիշյանն է: Հ. Քեշիշյանը հայտարարել է, որ տեսաերիզում առկա տղամարդն ինքը չէ և դիմել է դատարան` պահանջելով հերքել հրապարակած տեղեկությունները և որպես բարոյական վնասի հատուցում` իրեն վճարել 5 միլիոն դրամ: Օրաթերթի ներկայացուցիչները դատարանին միջնորդել էին համեմատել ինտիմ կադրերով տեսաերիզում առկա տղամարդուն և Հրաչ Քեշիշյանին: Դատավորն այսօր բավարարեց միջնորդությունը. փորձաքննությունն անցկացնելու է Գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձագիտական ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter