HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայաերոնավիգացիա»-ին` 1 մլն եվրո բյուջետային վարկ

19_11-govԿառավարությունն այսօրվա նիստում ֆինանսների նախարարին նաև պարտավորեցրել է ՄՌԼՀ-11 մայրուղային ռադիոլոկացիոն համակարգի վերակառուցման նպատակով այս տարվա չորրորդ եռամսյակում պետբյուջեից «Հայաերոնավիգացիա» ՓԲԸ-ին տրամադրել 1 միլիոն եվրոյին համարժեք դրամ բյուջետային վարկ` 4 տարի մարման ժամկետով, Լոնդոնի միջբանկային բորսայում վեցամսյա ԱՄՆ դոլարով դեպոզիտների համար սահմանված տարեկան տոկոսադրույքին գումարած 4 (Լիբոր+4) տոկոսին համարժեք դրույքաչափով, բայց ոչ պակաս տարեկան 12 տոկոսից։ Ըստ կառավարության մամլո գրասենյակի` որպես վարկային պարտավորության ապահովման միջոց որոշվել է գրավ ընդունել վերոհիշյալ վերակառուցվող մայրուղային ռադիոլոկացիոն համակարգը, ինչպես նաեւ «Հայաերոնավիգացիա» ՓԲԸ-ին պատկանող ռադարային վայրէջքային, երկու միավոր կապի ձայնային համակարգերը եւ «Աշտարակ» Կ.Կ. դիսպետչերի ավտոմատացված աշխատատեղը իր ծրագրային ապահովմամբ։ Հատկացվող վարկի ֆինանսավորման աղբյուրն է Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի Հանրապետությանը 2009 թ. տրամադրված պետական վարկը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter