HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Ժորա Գրիգորյանի գործով վճիռն անփոփոխ մնաց

ԼՂՀ Գերագույն դատարանն անփոփոխ է թողել Վերաքննիչ դատարանի`  Շահումյանի շրջանի Քարվաճառ համայնքի ղեկավար, «Տրանսքար» ընկերության տնօրեն Ժորա Գրիգորյանի գործով կայացրած վճիռը: Հիշեցնենք, որ Վերաքննիչն իր հերթին անփոփոխ էր թողել ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճիռը. առաջին ատյանի դատարանը Ժորա Գրիգորյանին դատապարտել է 5 տարվա ազատազրկման. նա մեղավոր  է ճանաչվել ԼՂՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով («Յուրացում կամ վատնում` առանձնապես խոշոր չափերով»): Ժորա Գրիգորյանը մեղադրվում է Շահումյանի շրջանի Նոր Խարխափուտ եւ Նոր Մանաշիդ գյուղերի ջրագծերի կառուցման ժամանակ խոշոր չափերի յուրացում կատարելու մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter