HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ձերբակալություն` Շաբոյանի սպանության գործով

19_11-Myasnikyan«Հետքն» արդեն տեղեկացրել է, որ նախօրեին` ժամը 23:50-ի սահմաններում, Երևանի Մյասնիկյան պողոտայում սպանվել էր «Խոսրովի անտառ պետական արգելոց» ոչ առևտրային կազմակերպության տնօրեն, 51-ամյա Սամվել Շաբոյանը: Քիչ առաջ ոստիկանությունից հայտնեցին, որ դեպքից ժամեր անց սպանությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել Կարեն Պետրոսյանը: Վերջինս ձերբակալված է: Հիշեցնենք, որ Մյասնիկյան պողոտայում Ս. Շաբոյանի «Տոյոտա Պրադո» մակնիշի 007 ԼԼ 71 պետհամարանիշի ծառայողական ավտոմեքենայի աջ կողմից հավասարվել է անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենա, որից ինքնաձիգի կրակահերթ է արձակվել: Արձակված գնդակները դիպել են ավտոմեքենայի հետևի աջ նստատեղին նստած Ս. Շաբոյանի մարմնին, ինչի հետևանքով նա մահացել է: Զննությամբ ավտոմեքենայի հետևի աջ դռան վրա հայտնաբերվել է հրազենային կրակոցների 30 անցք: Դեպքի առնչությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 104 («Սպանություն») և 235 («Ապօրինի կերպով զենք-զինամթերք կրելը) հոդվածների 1-ին մասերով հարուցված քրեական գործի նախաքննությունը վարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter