Նախկին զինվոր Հովհաննես Վարդանյանի դեպքի առթիվ քրգործ է հարուցվել
Զանգվածային լրատվամիջոցներում ՀՀ զինված ուժերի նախկին զինծառայող Հովհաննես Վարդանյանի հոր` Վարդան Վարդանյանի` սպայի կողմից որդու նկատմամբ կիրառված բռնության վերաբերյալ հրապարակումների առթիվ ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանի ցուցումով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով:
Հարուցված քրեական գործը կուղարկվի ՊՆ քննչական ծառայության համապատասխան ստորաբաժանում` նախաքննություն անցկացնելու համար: Քրեական գործի մանրամասները ի հայտ կգան նախաքննության արդյունքում, և դրանց վերաբերյալ հանրությանը կտեղեկացվի պատշաճ ժամկետներում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել