HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Մարիամ Սուխուդյանը կրկին կհարցաքննվի

20-11_Mariam-SukhudyanԱյսօր ժամը 14:00-ին երիտասարդ ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը կհարցաքննվի Էրեբունու քննչական բաժնում, որտեղ վերսկսել է «Զրպարտություն» հոդվածի հիման վրա հարուցված քրեական գործի նախաքննությունը: Սուխուդյանը քննչական վարչություն կայցելի երկու պաշտպանների ուղեկցությամբ: Երիտասարդ ակտիվիստի պաշտպանությանը ներգրավվել է եւս մեկ փաստաբան` Լիպարիտ Սիմոնյանը, քանի որ նրա գործը գրեթե պատրաստ էր դատարան ուղարկելու համար, սակայն գործը դատարան չհասավ, այլ հետ ուղարկվեց նախաքննական մարմնին: Հիշեցնենք, որ Մարիամ Սուխուդյանին մեղադրանք էր առաջադրվել 135-րդ հոդվածի 1-ին մասով` «Զրպարտություն»: Ըստ մեղադրանքի` երիտասարդ ակտիվիստը Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի նախկին սան Դ.Ա.-ին սովորեցրել է կեղծ տեղեկություններ տարածել այն մասին, թե ուսուցիչ Լեւոն Ավագյանը սեռական ոտնձգություններ է թույլ տվել աշակերտուհիների նկատմամբ: Մարիամի պաշտպան Նոնա Գալստյանը «Հետքի» հետ զրույցում նշել է, որ գործի նյութերով Մարիամի մեղավորությունը չի ապացուցվել եւ փաստարկվել է, որ Լեւոն Ավագյանն իսկապես սեռական ոտնձգություններ է կատարել անչափահաս աղջիկների նկատմամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter