HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մամուլի տեսություն

press5Աչք է տնկել Ինչպես փոխանցում են թերթի աղբյուրները` Մեղրիի մաքսակետի մոտ, արդեն տևական ժամանակ տասնյակ մեքենաներ են կուտակված, որոնք սպասում են իրենց կրած բեռի մաքսազերծմանը: Երեկ թերթի հետ ունեցած զրույցների ժամանակ ապրանք ներկրողներից ոմանք հաստատեցին, որ իրենց ապրանքն օրերով մնացել է Մեղրիի սահմանին: Haykakan-JamanakԸստ նրանց` երկու օր առաջվա դրությամբ սահմանի մոտ շուրջ 150 մեքենա է կուտակված եղել: Թե որն է նման կուտակումների պատճառը, երեկ պաշտոնապես թերթին չի հաջողվել ճշտել: Քաղաքական շրջանակներում, ինչպես նաև արդեն հասարակության շրջանում խոսվում է, որ այդ բիզնեսի վերաբաշխում է տեղի ունենում: Խոսքը ներկրումների ոչ պաշտոնական կուրացիայի մասին է, այսինքն` այն «վերխերի», որ վճարում են ներկրողները` օրինական հարկերից բացի: Դրանք տարեկան կազմում են մի քանի տասնյակ միլիոն դոլար, եթե ոչ ավելի: Այդ «գործընթացը», ըստ որոշ տեղեկությունների, մինչ այս վերահսկել է Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչոն: Հիմա դա հետաքրքրել է նաև Սերժ Սարգսյանի եղբորը` ԱԺ պատգամավոր Սաշիկ Սարգսյանին: Եվ ըստ որոշ գնահատականների` մինչև Վաչոն և Սաշիկը հարաբերություններ կճշտեն, սահմանի վրա նման կուտակումներ են տեղի ունենում: Հրաման չկա Ըստ որոշ տեղեկությունների` օրերս աշխատանքից ազատված ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի պետ Հայկ Մանուկյանի փոխարեն այդ պաշտոնում, ամենայն հավանականությամբ, կնշանակվի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբոր որդին` ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ Արսեն Աբրահամյանը: Ոստիկանության լրատվական ծառայությունից երեկ թերթին փոխանցել են, որ այդ պաշտոնում նշանակման հրաման դեռ չի եղել, և իրենք տեղյակ չեն: HraparakՎայր է ընկել և տեղում մահացել Երեկ մայրաքաղաքում, բացի Խոսրովի արգելանոցի տնօրեն Սամվել Շաբոյանի սպանությունից, տեղի է ունեցել ևս երկու դեպք` մահացու ելքով, որոնց մասին, սակայն, ոստիկանությունը լռում է: «Եվրոպա» հյուրանոցի վերին հարկերից վայր է ընկել և տեղում մահացել Ռուբեն Այվազյանը` 1974թ. ծնված: Ըստ ոստիկանության` թերթի աղբյուրի` նա վիճաբանել է մի կնոջ հետ ու ինչ-ինչ հանգամանքներում վայր ընկել: Չի բացառվում, որ սա սպանություն է, սակայն ոստիկանությունում հրաժարվում են կատարվածը սպանություն որակելուց: Գործը սկզբում քննվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ոստիկանությունում, իսկ օրվա վերջում փոխանցվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչությանը: Մյուս սպանության մասին մանրամասներ ճշտել առայժմ չհաջողվեց: AravotՄտավորական «չզբաղվել պոլիտիկա» Այս օրերին, երբ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթն ակտիվորեն քննարկվում է, միակ մարդը, որը սկզբունքորեն ձեռնպահ մնաց դրա շուրջ մեկնաբանություններ անելուց, ՀԱԿ-ի համակիր, «Մտավորականների ավագանի» ֆորումի անդամ Երվանդ Մանարյանն էր: Երբ «Առավոտը» փորձեց Տեր-Պետրոսյանի ելույթի վերաբերյալ նաև նրա դիրքորոշումը ճշտել, պարոն Մանարյանն անկեղծորեն ասաց. «Այն, ինչ այս օրերին հնչում է, քաղաքական բնույթի հայտարարություններ և մեկնաբանություններ են: Մտավորականին, արվեստագետին նման հայտարարություններ ու մեկնաբանություններ անելը, կարծում եմ, հարիր չէ»: «Նայեք այս դահլիճին» Հակադարձելով վարչապետի մտադրությանը` 500 բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքը հայտարարագրելու մասին, երեկ ԱԺ անկախ պատգամավոր Տիգրան Թորոսյանն ասաց. «Կարծում եմ` շատ հեշտ է չորս կողմը նայել և նայել մասնավորապես մի մասով այս դահլիճին (խոսքը ԱԺ նիստերի դահլիճի մասին է-խմբ.), և կտեսնեք բոլորին: 500-ին որոնելու կարիք չկա: Առաջին 15-20-ին` լավ, գոնե 50-ին շատ լավ գիտեն բոլորը` և' նրանց եկամուտների չափը, և' ստվերային գործունեությունը: Հենց որ դա բացահայտվեց, 500-ին պետք չէ ոչինչ անել, հարգելի գործընկերներ, ոչ էլ 1000-ներին: Իհարկե, բոլորս գիտենք, որ կաշառակերությունը և կոռուպցիան տարածված են ամբողջ պետական կառավարման համակարգում, բայց խնդիրը այդ հարյուրներին կամ հազարներին չի վերաբերվում, այլ ընդամենը` տասնյակներին, և քանի որ այդ տասնյակները վաղուց հայտնի են, ուրեմն կարիք չկա ուղղակի ասել, այս ամբիոնից ռեկլամային հայտարարություններ անել, ամեն ինչ շատ ավելի լուրջ է: Անգամ այդ 500 թվի նշումը ակնհայտորեն ցույց է տալիս, որ մոտեցումը բացարձակապես լուրջ չէ»: Chorrord-ishxanutyunՉէին սպասում Անդրադառնալով իր շքեղ ծառայողական ավտոմեքենայի վերաբերյալ մամուլի հրապարակումներին` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը կարծիք է հայտնել, թե այդ ամենը «քաղաքական պատվեր է», և եթե «փաստերի նենգափոխումը շարունակվի», ինքը ստիպված կլինի անուններ տալ: «ՉԻ» - Արմեն Աշոտյանն, իհարկե, միանգամայն իրավացի է, իսկ նրա զայրույթը` միանգամայն արդարացված: Որքան մեզ հայտնի է, դեպքերը զարգացել են մասնավորապես այսպես. անհայտ պատվիրատուները (կամ, եթե կուզեք, մութ ուժերը) գիշերը թաքուն «նենգափոխել են» նրա ծառայողական «ժիգուլին» ու փոխարենը մի շքեղ մեքենա դրել, հետո ոլորել են նախարարի թևերը, զոռով նստեցրել այդ ավտոմեքենան, լուսանկարել ու փախել: Ընդ որում, նախարարը փորձել է դիմադրել, օգնություն կանչել, բայց ոչինչ չի ստացվել: Ու հիմա նա ստիպված է սրտի անհուն կսկիծով օգտվել այդ մեքենայից: Իսկ եթե ավելի լուրջ, ապա համարյա բոլոր նախարարները շատ ավելի շքեղ մեքենաներով են երթևեկում: Այլ հարց է, որ Արմեն Աշոտյանը բազմաթիվ առումներով շահեկանորեն տարբերվում էր նրանցից, ու հենց սա է պատճառը, որ այս թեման այսքան «ծավալվեց»: Նրանից չէին սպասում: Azg-oratertՀայաստանի և Ադրբեջանի նախագահները կհանդիպեն 22-ին` Մյունխենում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևն այս տարի 6-րդ անգամ կհանդիպեն նոյեմբերի 22-ին` Մյունխենում` Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսի նստավայրում: Անցած տարվա հուլիսին Աքվիլայում կայացած «Մեծ ութնյակի» գագաթաժողովի շրջանակում Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները հիշեցրել էին, որ առաջարկները բանակցությունների սեղանին են և կողմերին հրավիրել էին հնարավորինս արագ վերջացնել դրանց համաձայնեցումը: Hayoc-ashxarhԴարձյալ տպավորություն կստեղծեն «Կարծում եմ, որ արձանագրությունների վավերացման հարցը Թուրքիայի արտաքին հարաբերությունների հանձնաժողով կմտնի մարտին, սակայն այդ հանձնաժողովի եզրակացությունը մինչև ապրիլի 24-ը չի կայացվի: Այս ճանապարհով դարձյալ ամերիկյան նախաձեռնությունների դեմն առնելու փորձ կարվի, թուրքերը դարձյալ տպավորություն կստեղծեն, թե հայկական կողմի հետ բանակցում են»,- նման տեսակետ է հայտնել երեկ Կիրո Մանոյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter