HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Ձկնագողերին մի օգնեք. Սիգ ու Իշխան մի գնեք

20-11_fishՍեւանա լճում ձկնագողերի դեմ պայքարն իրականացնում են «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի եւ Բնապահպանության պետական տեսչության ներկայացուցիչները, սակայն նրանց ուժերը չեն բավականացնում: Սեւանա լճի մակերեսի շրջակայքում բնակվում է մոտ 300 հազար մարդ, և շատերը իրար մեջ բաժանել են լճի տարածքն ու ապօրինի ձուկ են որսում: Արգելված է Իշխան, Կողակ, Բեղլու, Սիգ ձկնատեսակների որսը, իսկ Ծածանի (Կարասի) որսը ոչ միայն թույլատրվում, այլեւ խրախուսվում է: «Սեւանում միայն էգ Կարասներ կան, որոնք բազմանում են մյուս տեսակի որձերի հաշվին, նրանց բազմացման շրջանը համընկնում է Բեղլուի եւ Կողակի շրջանի հետ: Որձերը Կարասի հետ բազմանալուց հետո համարում են, թե իրենց աշխատանքը կատարված է, դրանից Կողակի եւ Բեղլուի բազմացումը տուժում է»,- այսօր «Հայելի» ակումբում բացատրեց ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Բորիս Գաբրիելյանը: Ձկնագողության դեմ պայքարի միջոցներն արդյունավետ չեն, նույնիսկ Սեւանի մայրուղու երկայնքով բազմաթիվ ձկնագողեր բացահայտ վաճառում են արգելված ձկնատեսակները: Ըստ Բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության կենդանական ռեսուրսների կառավարման բաժնի պետ Կարեն Ճենտերեճյանի` ձկնատեսակների պահպանության համար անհրաժեշտ է, որ հասարակությունը տնտեսապես զարգանա եւ գիտակցապես հասունանա: «Սիգ ու Իշխան մի գնեք շուկաներից, դրանով դուք օգնում եք ձկնագողերին, եթե չգնեք, չեն որսա»,- կոչ արեց պարոն Ճերտերեճյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter