HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

«Այսպիսի անմխիթար վիճակ երբեք չի եղել»

20-11_fish1Այս տարի Սեւանա լիճ է բաց թողնվել մոտ 287 հազար մանրաձուկ` 5, 10, 50 եւ ավելի գրամ քաշով: «Դրանք բավական ինքնուրույն, կենսունակ ձկներ են, այսինքն` լճում դրանց կորուստը պետք է չնչին լինի: Առանց դրա` Սեւանա լճում Իշխան ձկան տեսակը չենք կարող պահպանել: Սակայն դրանով մենք չենք կարող վերականգնել Սեւանա լճում Իշխանի պաշարները, քանի որ բնական աճի համար պայմաններ չկան»,- ասում է Բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության կենդանական ռեսուրսների կառավարման բաժնի պետ Կարեն Ճենտերեճյանը: 20-11_K.JenterejyanՆա ներկայացրեց լճի ձկնատեսակների պահպանության համար պետական բյուջեից տրամադրվող գումարների չափը. մինչեւ 2006 թվականը տրամադրվում էր 10 մլն դրամ, 2007-ին` 30 մլն, 2008-ին` 80 մլն: Իսկ այս տարի տնտեսական ճգնաժամի պատճառով կրճատվել է` 72 մլն դրամ, հաջորդ տարվա բյուջեով էլ նախատեսված է 60 մլն դրամ: Կարեն Ճենտերեճյանի խոսքով` Սեւանա լճում ձկնատեսակների պահպանության խնդիրը միշտ եղել է Բնապահպանության նախարարության ուշադրության կենտրոնում: Իսկ ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Բորիս Գաբրիելյանը արդյունավետ չի համարում կատարվող աշխատանքները. «Այսպիսի անմխիթար վիճակ, ինչպիսին մենք ունենք այսօր, երբեք պատմության մեջ չի եղել: Մենք անվերադարձ կորցրել ենք Իշխանի երկու ենթատեսակները` Ձմեռայինն Իշխանն ու Բոջակը: Սակայն միայն Բնապահպանության նախարարությունը չի կարող այս հարցը լուծել, ոստիկանությունը եւս պետք է հսկողություն իրականացնի»,- ասում է Բորիս Գաբրիելյանը: 20-11_B.GabrielyanԻշխանի պահպանված երկու ենթատեսակների` Ամառային Իշխանի եւ Բախտակի վիճակը պարոն Գաբրիելյանը բավարար գնահատեց: Ինչ վերաբերում է Սիգին` ձկնաբանության ինստիտուտի տնօրենը հիշեցրեց, որ 80-ականների վերջին ձկան քանակը հասել էր 30 հազար տոննայի, իսկ այս տարի այն կազմում է ընդամենը 170-180 տոննա: Կենդանական ռեսուրսների կառավարման բաժնի պետ Կարեն Ճենտերեճյանը նշեց, որ նախատեսվում է մինչեւ 2031 թվականը Սեւանի լճի մակերեսը բարձրացնել մինչեւ 1903 մետրի: Իսկ այսօր այն կազմում է մոտ 1899 մետր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter