HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Մինչեւ տարեվերջ Գյումրիում շահագործման կհանձնվի 1000 բնակարան

v-vardanyan_20.11.09Քաղաքաշինության նախարար  Վարդան Վարդանյանն աշխատանքային այցով  այսօր Գյումրիում էր: Մարզպետարանում պիտի գումարվեր բնակարանների բաշխման  խնդրով զբաղվող հանձնաժողովի նիստը: Մինչ նիստը սկսելը նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին: Նա տեղեկացրեց, որ պատրաստվում են մինչեւ տարեվերջ Գյումրիում 1000 բնակարան հանձնել: «8 բազմաբնակարանոց  շենք մինչեւ տարեվերջ կհանձնվի շահագործման: Դեկտեմբերի 7-ին մեկ տասնյակից ավելի անօթեւաններ բնակարանամուտ կտոնեն, այդ օրն ամենայն հավանականության Գյումրի կայցելի նաեւ երկրի նախագահը: Դրա համար էլ այսօր մենք այստեղ ենք, որպեսզի ուսումնասիրենք հանձնաժողովի կողմից ստուգված պոտենցիալ շահառուների ներկայացրած փաստաթղթերը եւ հաստատենք ապագա բնակարանատերերի ցանկը,-տեղեկացրեց նախարարն ու ավելացրեց,-դուք  չմտածեք, թե էսօրվա աշխատանքով սահմանափակվելու ենք, մենք առաջիկայում ավելի հաճախակի ենք լինելու Գյումրիում»: Խոսելով կառուցվող  շենքերի որակի ու աշխատանքների տեմպերի մասին, նախարարն ասաց որ դրանք լիովին բավարար են: 2010 թ-ին շինաշխատանքների տեմպն ավելանալու է 2,5 անգամ, իսկ ինչ վերաբերում է նրան, թե հանձնվող շենքը ենթարկվելու է որակական ստուգման, թե ոչ, ապա Վ. Վարդանյանը վստահեցրեց, որ որակը ստուգվում է ամեն օր: Քաղաքաշինության նախարարը հայտարարեց, որ մինչեւ 2010 թ-ը 4000 անօթեւանի  խնդիր կլուծվի: Ինչ վերաբերում է  վթարային շենքերին, որոնք Գյումրիում 80-ից ավելի են, ապա դրանց անդրադարձ  կլինի միայն 2012 թ-ից հետո: «Ամբողջ հանրապետությունում վթարային շենքերի թիվը հասնում է մի քանի տասնյակ հազարի, բյուջեում այդքան գումար չկա, որպեսզի զուգահեռ տրամադրվի դրանց ամրացմանը,-պարզբանեց նախարարը,-բայց ճգնաժամը ոչ մի կերպ չի անդրադառնալու Գյումրիում ընթացող շինարարության վրա»: Հարց եղավ նաեւ անցած 4 օրերին Գյումրիում ընթացող փաստագրման աշխատանքների կազմակերպման մասին, որը րագրողների փոխանցմամբ, բավական շփոթ իրավիճակ էր ստեղծել փաստագրվողների մոտ, եղել էին ուշաթափության դեպքեր հատկապես մեծահասակ շահառուների շրջանում եւ ինչ իմաստ ուներ 1500 շահառու կանչել, եթե այդքան ընտանիք այս տարի բնակարան չի ստանալու: «Բա ի՞նչ անեինք, փաստաթղթերի ստուգում չանեի՞նք,-զարմացավ նախարարը,-ամեն դեպքում ում փաստաթղթերը որ թերի են մնացել, մենք դրանք հետագայում կնայենք, այդ մարդիկ թող չմտածեն, թե դուրս են մնում փաստագրման ցուցակներից»: Բնակարանների գնման  ծրագիրը, նախարարի հավաստմամբ, այլեւս չի կիրառվելու, քանզի փորձը ցույց տվեց, որ անօթեւանների խնդրի լուծման լավագույն տարբերակը բնակարանների կառուցումն ու դրանց տրամադրումն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter