HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեր-Պետրոսյանը հանդիպել է Ագոյի խմբին

13_05-hak-logoԱյսօր Լեւոն Տեր-Պետրոսյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի մոնիտորինգի Ագոյի խմբի ներկայացուցիչներին: Պատվիրակությունը ղեկավարում է ԵԽ-ում Ռումինիայի դեսպան Ստելիան Ստոյանը: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների ներկա փուլը եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ վերջին զարգացումները: «Առաջին նախագահը ԵԽ դեսպանների ուշադրությունը հրավիրեց Հայաստանում ժողովրդավարության վիճակի, ԵԽ անդամակցելուց առաջ Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման`  մասնավորապես քաղբանտարկյալների ազատ արձակման, խոսքի, լրատվամիջոցների ազատության, ԵԽԽՎ-ի վերջին բանաձեւերի իրականացման գործընթացի վրա: Քննարկվեցին Հայաստանում կոռուպցիայի տարածման, դրա հաղթահարման ուղիները, Հայաստանում տնտեսական համակարգի եւ ճգնաժամի նախադեպը չունեցող խորության պատճառները»,- տեղեկացնում են Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակից: Հանդիպմանը մանսակցել են նաև Լեւոն Զուրաբյանը եւ Ավետիս Ավագյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter