HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինգա Մարտինյան

Գալուստ Սահակյան. «Կառավարության յուրաքանչյուր բացթողման համար պատասխանատու է քաղաքական թիմը»

12_06-g_sahakyan2«Մի մեծ զանգված է առաջացել, որն անընդհատ պետության  դարդից է խոսում, մտածում է` ինքը շատ պետական է և շատ  ազգային, նույն ձևով կարելի է խոսել կոնֆետներից և մտածել, որ բերանդ քաղցրացավ»,- այսօր «Փաստարկ» ակումբում հայտարարեց  ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանը: Ներքաղաքական խնդիրների մասին խոսելով` Գալուստ Սահակյանն ասաց, որ անձը չի կարող համակարգային փոփոխություններ կատարել, դա կարող է անել թիմը և իրենց քաղաքական թիմը պատրաստակամ է, որ վերանան թե' կոռուպցիոն երևույթները, թե' «օլիգոպոլիան»: «Իհարկե պատգամավորներ կան, որոնք բաժնետերեր են, ունեն սեփականություն, որը օրենքը չի թույլատրում: Կառավարության յուրաքանչյուր բացթողման համար պատասխանատու է քաղաքական թիմը, դա բոլոր կուսակցությունների խնդիրն է: Յուրաքանչյուրս մի թիմի անդամներ ենք: Մենք ունենք բավականին կուռ կուսակցական կառույց, որը երաշխավորված է նախագահի կողմից»,- ասաց պատգամավորը: Անդրադառնալով վարչապետ Տիգրան Սարգսյանի հանրապետական դառնալու փաստին` ԱԺ պատգամավորը նշեց, որ միահեծան իշխանության մասին խոսք լինել չի կարող. «Ես չեմ կարծում, որ կուսակցության ինտեգրվելը երկրի քաղաքական ուղեծրի դրական կամ բացասական ուղով գնալու խնդիր կա: Վարչապետը բավականին փորձառու է և կուսակցության մեջ անդամագրվելով` կկարողանա ավելի մեծ նպաստներ բերել ներկուսակցական աշխատանքների ակտիվացման համար»: ՀՀԿ անդամագրվելու համար պատգամավորը նշեց, որ նախ պետք է դիմում գրել, այնուհետև այդ հարցը քննարկվում է կուսակցությունում, և եթե անձը բացահայտված հանցագործ չէ, կամ ինչ-որ բացասական երևույթներ չկան, ապա ոչ մի խնդիր: Ինչ վերաբերում է ինքնազտմանը, ապա ըստ բանախոսի` այն կուսակցությունը, որը անընդհատ ինքնազտման պրոցեսում չի կատարում, նա կուսակցություն չի կարող դառնալ: ՀՀԿ-ական պատգամավորը «անհանդուրժողականության փորձ» անվանեց պետբյուջեի քննադատությունը ընդդիմադիրների կողմից: Երևանի ավագանու ընտրություններին անդրառնալով` նշեց, որ Երևանի ավագանին դեռ կայացման փուլում է. «Մինչև մի քանի անգամ չկռվեն իրար հետ, չեն ամրանալու, այդ ինստիտուտն էլ ձևավորված չէ, իհարկե քննարկումների ժամանակ կարող են բախումներ լինել, օրենքների չիմացությամբ կարող են վեճեր առաջանալ, այնուհետև պետք է բացել և կարդալ, որ սրանից հետո օրենքներով առաջնորդվել»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter