HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կադրային փոխատեղություններ և նոր նշանակումներ դատախազության համակարգում

20_04-genprocԳլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրամաններով դատախազության համակարգում կատարվել են կադրային փոխատեղություններ, նոր նշանակումներ: Ըստ գլխավոր դատախազության մամլո ծառայության` փոխատեղումների արդյունքում նոր նշանակումներ են եղել մարզերի եւ համայնքների դատախազություններում, գլխավոր դատախազությունում եւ զինվորական կենտրոնական դատախազությունում: Մասնավորապես՝ Վայոց Ձորի դատախազ Հովհաննես Պալյանն ազատվել  է աշխատանքից՝ նշանակվելով Երեւան քաղաքի դատախազի տեղակալ: Իսկ Վայոց Ձորի դատախազ է նշանակվել ՀՀ զինվորական դատախազի տեղակալ Էդվարդ Հակոբյանը, իսկ զինվորական դատախազի տեղակալ է նշանակվել ՀՀ գլխավոր դատախազության սեփականության եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Միհրան Մինասյանը, ում նշված վարչության պետի պաշտոնում փոխարինել է զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի պետ Գրիգոր Նավասարդյանը: Զինվորական դատախազության պետական շահերի պաշտպանության պետ է նշանակվել նույն բաժնի ավագ դատախազ Նարեկ Ամբարյանը: Արարատի մարզի դատախազ Սուրեն Պարսամյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից նշանակվելով ՀՀ գլխավոր դատախազության ընդհանուր հանցագործությունների գործերով վարչության պետ, իսկ վերջինիս նախկին պետ Սարգիս Մնացականյանը նշանակվել է Արարատի դատախազ: Աշխատանքից ազատվել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատախազ Հակոբ Բաբայանը, իսկ այդ պաշտոնում նշանակվել է Կոտայքի մարզի դատախազ Գրիշա Միքայելյանը: Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների դատախազ Էդուարդ Անդրիկյանը տեղափոխվել է Կոտայք՝ նշանակվելով Կոտայքի դատախազ: Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների դատախազ նշանակվել է նույն համայնքների դատախազի տեղակալ Վարդան Բարսեղյանը, իսկ տեղակալ՝ նշված դատախազության ավագ դատախազ Լիդա Հովհաննիսյանը: Ավան եւ Նոր Նորք համայնքների դատախազի տեղակալ Սամվել Մկրտչյանը նշանակվել է Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների դատախազի տեղակալ՝ փոխարինելով Դավիթ Գրիգորյանին. վերջինս նշանակվել է  Ավան եւ Նոր Նորք համայնքների դատախազի տեղակալ: Սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է ՀՀ գլխավոր դատախազության պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողոթյուն իրականացնող վարչության պետ Շահում Տիգրանյանը՝  անցնելով երկարամյա ծառայության  թոշակի: Նշված վարչության պետի պարտականությունները ժամանակավորապես դրվել է վարչության պետի տեղակալ Վարդան Ավետիսյանի վրա: Կադրային փոխատեղումները  դատախազության համակարգում կատարվում  են պարբերաբար՝  նպատակ ունենալով բարձրացնել ՀՀ սահմանադրությամբ դատախազությանը վերապահված գործառույթների իրականացման արդյունավետությունը: «Հավասարազոր պաշտոններում կատարված փոխատեղումները կարեւորվում են՝ իրավապահ մարմինների աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու եւ կոռուպցիոն ռիսկերը նվազագույնի հասցնելու համար»,- ասել է գլխավոր դատախազը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter