HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Արմեն Աշտոյանի խոսքը թյուրըմբռնման տեղիք է տվել»

20_11-A-AshotyanԻնչպես տեղեկացնում է Կրթության և գիտության մամուլի ծառայությունը, նոյեմբերի 17-ին Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպված կլոր սեղանի ընթացքում ուսանողների կողմից բարձրաձայնված` կրթաթոշակի փոքր չափի և անբավարար լինելու վերաբերյալ հարցին, Կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանի պատասխանը մամուլում թյուրըմբռնման տեղիք է տվել: Նախարարը նշել է, որ սոցիալական բեռը ծանրացել է կրթության բնագավառում, և պետությունն իր սուղ միջոցներից այս պահին գործող ֆինանսական մեխանիզմներով չի կարողանում լիարժեք ապահովել կրթության մատչելիություն և առավել արդյունավետ ֆինանսավորել անապահով խավերի երեխաների բարձրագույն կրթությունը: Ուստի, անհրաժեշտություն է առաջացել պետության կողմից տրամադրվող ֆինանսական միջոցների կենտրոնացման և դրանց արդյունավետ ծախսման միջոցով ստեղծել բարձրագույն կրթություն ստանալու հավասար հնարավորություններ: Համաձայն Համաշխարհային բանկի տվյալների` 2008թ.-ի դրությամբ Հայաստանում  աղքատ և խիստ աղքատ սոցիալական պայմաններում գտնվող ընտանիքների` կրթաթոշակ ստացող ուսանողների թիվը կազմում է 6 տոկոս, իսկ միջինից բարձր սոցիալական վիճակում գտնվող ընտանիքների ուսանողներինը` 40 տոկոս: Ըստ այդմ, տրամադրվող գումարը գործող մեխանիզմներով բաշխվում է անհավասարաչափ: Հարկ է նշել, որ այսօր բարձրագույն կրթության մեջ գործում է ֆինանսական արտոնությունների տրամադրման միայն մեկ` գիտելիքի վրա խարսխված մեխանիզմը: Անհրաժեշտություն է առաջացել սոցիալական բեռը թեթևացնող այլ մեխանիզմներ մշակել: Իհարկե, որոշակի սոցիալական խմբերի կրթության կարիքը պետությունը հոգում է, բայց այն լիարժեք չէ. իրականում կարիք ունեցողների թիվն ավելի մեծ է,  և  կրթության ոլորտի բարեփոխումների կարևոր գերակայություններից մեկը աղքատության նվազման խնդիրն է, որովհետև աղքատությունը հաղթահարելու երեխաների միակ ելքը` կրթություն ստանալը և աշխատաշուկայում համապատասխան պահանջարկ ունենալն է: ԿԳ նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ` իհարկե, հինգ հազար դրամ կրթաթոշակը կարևոր է կյանքի որոշակի խնդիրներ լուծելու համար, բայց խոշոր հաշվով այն անբավարար գումար է, ինչի մասին տարիներ շարունակ բարձրաձայնում են նաև իրենք` ուսանողները: Հաջորդ տարի պետության կողմից ֆինանսավորվելու է շուրջ 19700 ուսանող: Համապատասխան հաշվարկների արդյունքում պարզ է դառնում, որ տրամադրվող կրթաթոշակների գումարը կազմում է շուրջ 125-130 մլն դրամ: Այս գումարը մոտավորապես 300 ուսանողի ուսման վարձի փոխհատուցում կարող է ծառայել: Կրթության մատչելիության ապահովման և առկա ռեսուրսների ավելի արդյունավետ օգտագործման տեսանկյունից բարեփոխումները, բարձրագույն կրթության ոլորտի ֆինանսավորման հետ կապված, անխուսափելի են: Համաշխարհային բանկի «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային երկրորդ ծրագրով նախատեսվում է ոչ առևտրային, այն է` երկարաժամկետ, ցածր տոկոսադրույքներով և աշխատանքի անցնելուց հետո մարման պայմանով ուսանողական վարկերի տրամադրումը: Հարկ է նշել, որ առաջին` սա դեռևս վերջնական որոշում չէ, այլ  գումարների առավել արդյունավետ օգտագործման մտադրություն, երկրորդ` 2010թ.-ին այս գործընթացը չի վերաբերելու, որովհետև 2010թ.-ին նախատեսվում է ընդամենը համապատասխան մեթոդաբանության մշակում, բուհերի ընտրություն, վարկերի համար լիազոր մարմնի որոշում և ընթացակարգային այլ մեխանիզմների հստակեցում, 2011թ.-ին ծրագիրը նախատեսվում է փորձարկել որոշակի բուհերում, 2012թ.-ին գնահատել դրա արդյունավետության աստիճանը և միայն 2013-14թթ.-ին է նախատեսված  վարկային ծրագրի լայնածավալ կիրառումը: Կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ` ուսանողական կրթաթոշակները տրամադրվելու են այնքան ժամանակ, մինչև նոր մեխանիզմները չապացուցեն իրենց արդյունավետությունը: Ներկայումս ՀՀ կրթության և գիտության նախարարությունը փնտրում է այդ վարկային հիմնադրամում ներդրման աղբյուրներ, և դրանցից մեկը կարող է հանդիսանալ 125-130մլն դրամ կազմող կրթաթոշակային ֆոնդը: Իսկ  նախագիծը մինչ շրջանառության մեջ դնելը նախարարությունը կհրավիրի ուսանողական կազմակերպություններին և համատեղ քննարկումների արդյունքում միայն կկայացվի վերջնական որոշում: Տարաբնույթ և թյուր մեկնաբանություններից զերծ մնալու համար նախարարության մամուլի ծառայությունը նշում է, որ անվճար կրթություն ստանալու իրավունքը չի կարող սահմանափակվել նախ և առաջ ՀՀ Սահմանադրության 39 հոդվածի պահանջից ելնելով` յուրաքանչյուր քաղաքացի ունի մրցութային հիմունքներով անվճար պետական բարձրագույն և այլ մասնագիտական կրթական հաստատություններում կրթություն ստանալու իրավունք` օրենքով սահմանված կարգով : Պետությունն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով ֆինանսական և այլ աջակցություն է ցուցաբերում բարձրագույն և այլ մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին և դրանցում սովորողներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter