HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սփյուռը» մրցանակ է ստացել

Հոկտեմբերի 29-30-ը Թբիլիսիում կայացած «ՏՏ Իննովացիոն մրցանակաբաշխություն 2009» տարածաշրջանային միջոցառմանը «Սփյուռի» կողմից ներկայացված CD-հրատարակումը արժանացել է գլխավոր մրցանակի՝ «Գործարարության աջակցման լավագույն լուծում» (“The Best B2B Solution”) անվանակարգում: Մրցանակաբաշխությունը անցկացվել էր Ինֆորմացիոն տեխնոլոգիաների տարածաշրջանային համաժողովի (Georgian IT Innovation Conference) շրջանակներում, որին մասնակցում էր ավելի քան 50 ընկերություն՝ ԱՊՀ, Արևելյան Եվրոպայի և Բալթյան երկրներից: Մրցանակաբաշխության 12 անվանակարգերից 4-ում գլխավոր մրցանակը շնորհվեց հայկական ընկերությունների.
  • «ՍՓՅՈՒՌ» ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻՆ` «Գործարարության աջակցման լավագույն լուծում» անվանակարգում` "Armenia Business Directory and Yellow Pages" CD-հրատարակման նախագծի համար
  • «ՆՈՐՔ» ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻՆ` «Լավագույն ՏՏ նախագիծ» անվանակարգում` "ID cards and e-Signature System" նախագծի համար
  • «ՍԹՐԱԹԵՋԻՔ ՓԱՐԹՆԵՐՍ»-ԻՆ` «Տարվա լավագույն ինտեգրատոր» և «Լավագույն մուլտիմեդիա նախագիծ» անվանակարգերում` "www.Hayland.am" նախագծի համար
Հայկական ընկերությունների մասնակցությունն ապահովում էր Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ)` USAID/CAPS-ի օժանդակությամբ: Այս մասին հայտնում է հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter