HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մայր Աթոռ. «Սուրբ Գևորգ եկեղեցու փլուզման ամբողջ պատասխանատվությունը կրում են Վրաստանի իշխանությունները և Վրաց Ուղղափառ Եկեղեցին»

s-gevorg_20_11_09Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Կաթողիկոսի նախագահությամբ տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, որի ընթացքում քննության է առնվել Թբիլիսիի հայկական Մուղնեցոց Սուրբ Գևորգ հայոց եկեղեցու երեկ տեղի ունեցած փլուզման խնդիրը: Գերագույն հոգևոր խորհուրդը հայտարարություն է ընդունել, որտեղ ցավով է հաստատում Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում 1356 թվականին կառուցված Մուղնեցոց Սուրբ Գևորգ հայոց եկեղեցու փլուզման փաստը:   «Գերագույն հոգևոր խորհուրդն ափսոսանքով է արձանագրում, որ անարդյունք մնացին Հայաստանի Հանրապետության իշխանությունների և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գործադրած տարիների ջանքերը Վրաստանի Հանրապետության իշխանությունների և Վրաց Ուղղափառ Եկեղեցու հետ բանակցությունների ճանապարհով կարգավորելու Վիրահայոց թեմի իրավաբանական անձի կարգավիճակի և հայոց եկեղեցիների վերադարձման հարցերը: Հիշյալ խնդիրների կարգավորման մեջ վրացական կողմի դրսևորած հանիրավի ձգձգումների հետևանքներից է նաև Սուրբ Գևորգ եկեղեցու փլուզումը, որի ամբողջ պատասխանատվությունը կրում են Վրաստանի Հանրապետության իշխանությունները և Վրաց Ուղղափառ Եկեղեցին: Հայկական սրբավայրերի պահպանության ուղղությամբ վրաց պետության դրսևորած անտարբերությունը որևէ կերպ չի համատեղվում բարիդրացիական հարաբերություններ հաստատելու, համամարդկային արժեքներին հավատարիմ լինելու, երկրում ազգային փոքրամասնությունների իրավունքները հարգելու և նրանց պատմամշակութային ժառանգությունը պահպանելու ուղղությամբ վրաց պետության կողմից մշտապես հնչեցվող հայտարարություններին և միջազգային հանրության առջև ստանձնած պարտավորություններին:   Գերագույն հոգևոր խորհուրդը կոչ է ուղղում Վրաստանի Հանրապետության իշխանություններին և Վրաց Ուղղափառ Եկեղեցուն` անհապաղ քայլեր ձեռնարկել Վրաստանի Հայոց Թեմին իրավաբանական անձի կարգավիճակ տրամադրելու, Վրաստանի հայկական եկեղեցիները Վիրահայոց թեմին վերադարձնելու` վիրահայության ազգային-եկեղեցական կյանքի բնականոն կազմակերպման և հայկական սրբավայրերի ապահով պահպանության համար»,-նշված է հայտարարության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter