HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Քննիչի մոտ առանձնապես փոփոխություններ չնկատեցի»

20-11_Mariam-SukhudyanԱյսօր երիտասարդ ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը հարցաքննվել է Էրեբունու քննչական վարչությունում: «Քննիչը իմ նախկին ցուցմունքների վերաբերյալ որոշ մանրամասներ էր ճշտում, նա միայն հիմա էր հետաքրքրվում այն տեղեկություններով, որ ես տվել էի մեկ տարի առաջ»,- «Հետքին» հայտնեց Մարիամ Սուխուդյանը: «Զրպարտության» մեջ մեղադրվող երիտասարդը նշեց, որ քննիչի հարցադրումներում առանձնապես փոփոխություններ չի նկատել: «Նույն ոճն էր, դարձյալ իմ անձի շուրջ էր ընթանում հարցաքննությունը, իսկ սեռական ոտնձգությունների մասով այդքան էլ չէր հետաքրքրվում»,- իր տպավորություններով է կիսվում Մարիամը: Ի դեպ, քննիչը հարցաքննության ընթացքում դարձյալ հետաքրքրվել է Մարիամի բնապահպանական գործունեությունով. «Ես «Փրկենք Թեղուտի անտառը» շապիկով էի գնացել, Մեսրոպյանն էլ հարցրեց, թե այսօր քանի ծառ եմ տնկել: Եթե նա այդքան մտահոգված է շրջակա միջավայրով, կարելի է նրան մեր հաջորդ ակցիաներից մեկին հրավիրել»,- ասում է Մարիամը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter