HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կեսգիշերին կընտրեն «Մանկական Եվրատեսիլ-2009»-ի հաղթողին

21_11-LuaraԱյսօր երեկոյան Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում կսկսվի «Մանկական Եվրատեսիլ-2009» երգի մրցույթը, որտեղ Հայաստանը կներկայացնի 11-ամյա Լուարա Հայրապետյանը «Բարսելոնա» երգով: «Անհանգստություն մի քիչ կա, բայց շատ ենք աշխատում, որպեսզի լավ ներկայացնենք մեր երկիրը, դա շատ մեծ պատիվ է ինձ համար»,- մրցույթից առաջ «Հետքին» տված հարցազրույցում ասել էր միջազգային մրցույթների դափնեկիր Լուարան: Այս տարի մրցույթին մասնակցում են 13 երկրներ` Բելգիան, Ռուսաստանը, Ուկրաինան, Մակեդոնիան, Հայաստանը, Ռումինիան, Սերբիան, Վրաստանը, Նիդեռլանդները, Կիպրոսը, Մալթան, եւ Բելառուսը: Ուկրաինան եւս հայազգի կատարող է ներկայացնելու` 11-ամյա Անդրանիկ Ալեքսանյանը, ով բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր է եւ ըստ բուքմեյքերների կանխատեսումների` համարվում է մրցույթի ֆավորիտը: Բուքմեյքերները հավանական են համարում նաեւ Հայաստանի հաղթանակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter