HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

«Ջրաշները» չէին կարող պղնձամոլիբդենային կոմբինատի արտանետումներից առաջանալ

21_11-Debed «Հետքը» գրել էր, որ Ալավերդիում ձկնորսներն ու Դեբեդում լողացող երեխաները գետում հայտնաբերել են նոր կենդանիների, որոնց անվանում են ջրաշներ: Ըստ երեխաների` ջրաշները բնակվում են Դեբեդի` Ալավերդու «Մետալուրգ» մարզադաշտին հարող տարածքում: Ձկնորսներն էլ պատմում են, որ նորահայտ կենդանիներն ակտիվորեն ուտում են գետի ձկներին: «Ականջներ էլ ունի, քթի երեք ծակ ունի, պոչն էլ սուր ա, կտրում ա: Մեկ էլ մեծ-մեծ ատամներ ունի: Կատվի նման են, մեծ էլ կա, փոքր էլ: Բեղերով են, պոչերն էլ ձկան պոչի նման ա»,-պատմել է ալավերդցի Գոգա Հակոբյանը: Բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության կենդանական ռեսուրսների կառավարման բաժնի պետ Կարեն Ճենտերեճյանը «Հետքի» հետ զրույցում բացառեց, որ նորահայտ կենդանիները կարող էին առաջանալ Ալավերդու պղնձամոլիբդենային կոմբինատի` մթնոլորտ արտանետած թունավոր նյութերի վնասական ազդեցության պատճառով: «Մուտացիոն գործընթացները տեղի են ունենում դարերի ընթացքում, դրա համար պիտի սերունդներ փոխվեն, որոնց մոտ նոր հատկանիշներ կլինեն, այդ հատկանիշները պետք է ամրապնդվեն, դրանից հետո միայն նոր տեսակ կարող է առաջանալ»,- ասաց Կարեն Ճենտերեճյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter