HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Եվրատեսիլ 2010»-ի քվերակությունը լինելու է կատարումների ողջ ընթացքում

21-11_Eurovision-20102010 թ. Օսլոյում անցկացվելիք «Եվրատեսիլ» երգի մրցույթի կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերում դուք կլսեք «Եվրոպա, հիմա սկսիր քվեարկել» նախադասությունը մի փոքր ավելի վաղ, քանի որ դուք կկարողանաք քվեարկել հեռախոսի և/կամ SMS-ների միջոցով մրցույթի ամբողջ ընթացքում և ոչ թե ընդամենը 15 րոպե: Քվեարկությունը սկսվելու է հենց առաջին երգից և ավարտվելու է վերջին երգի ավարտից 15 րոպե անց: Այսպիսի որոշում են կայացրել մրցույթի կազմակերպիչները: «Ավելի տրամաբանական է վերցնել խոսափողը և քվեարկել այն ժամանակ երբ լսում և տեսնում ես երգը, քան կատարումների ավարտից հետո: Մրցույթի մասնակցին ընտրելու համար մի քանի երկրներում կատարված քվեարկությունները նույնպես ցույց են տալիս, որ ավելի երկարատև քվեարկությունը հաջողությամբ է կիրառվում»,- «Eurovision.tv»-ին Եվրահեռարձակողների միության անունից ասել է «Եվրատեսիլ» երգի մրցույթի գործադիր ղեկավար Սվանտե Ստոկսելիուսը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter